Իզաբելլա Աբգարյանը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, բայց կշարունակի ավագանու իր լիազորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.11.2020 | 11:41Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Իզաբելլա Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,- նշեց Սարգսյանը: