«Ցեղասպանություն» եզրույթն անհրաժեշտ է վերանայել՝ ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխելու համար․ Aljazeera

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Լոնդոնի համալսարանական քոլեջի իրավունքի պրոֆեսոր, իրավաբան և միջազգային արբիտր Ֆիլիպ Սանդսը Aljazeera-ում հրապարակված հոդվածում գրում է, որ «ցեղասպանություն» եզրույթի ավելի լայն կիրառումը կօգնի կանխել պատերազմական հանցագործություններն ընդդեմ մարդկության։

Հոդվածում, մասնավորապես, ասվում է․

«75 տարի առաջ՝ 1945 թվականի աշնանը մեկնարկել է Նյուրնբերգի դատավարությունը Արդարադատության պալատի թիվ 600 դատական դահլիճում: Այդ օրը դատարանում առաջին անգամ արտասանվեց «ցեղասպանություն» եզրույթը:

Լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի նախաձեռնությամբ տարածվեց այս բառը, որը վերաբերում էր ռասայական, կրոնական կամ ազգային պատկանելության հողի վրա խմբերի ոչնչացմանը:

1948 թվականին ընդունվել է ցեղասպանությունը կանխելու և պատժելու համար աշխարհում մարդու իրավունքների առաջին պայմանագիրը: Եվ մինչև 1990-ականները ՝ Հարավսլավիայի և Ռուանդայի դեպքերից հետո, այն հիմք է հանդիսացել հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բայց երբ «ցեղասպանություն» հասկացությունը սկսեց զարգանալ, սկսեցին ի հայտ գալ այս եզրույթի որոշ բացասական ազդեցությունները. սա մի հանցագործություն է, որը շատ դժվար է ապացուցել, այն չի ընդգրկում բոլոր խմբերը (օրինակ ՝ սեռական կողմնորոշման կամ քաղաքական պատկանելության հողի վրա մարդկանց խմբերի սպանությունը) և դիտվելով որպես «հանցագործությունների հանցագործություն»՝ այն ակամայից հանգեցրել է նրան, որ ռազմական և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններ դարձել են պակաս լուրջ:

Ցեղասպանության գաղափարը պետք է լինի: Բայց մենք պետք է հարցնենք, թե ո՞րն է հանցագործությունների այդպիսի հիերարխիա ունենալու սոցիալական օգտակարությունը։ Ինչո՞ւ Սրեբրենիցայում 8․000 մահմեդականների սպանությունը պետք է որակվի որպես «ցեղասպանություն», բայց Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում նույն ժամանակաշրջանում շուրջ երեք միլիոն մարդու սպանության մասին լռել։

Մենք պետք է վերանայենք «ցեղասպանություն» հասկացությունը, ճանապարհ գտնենք ցեղասպանության հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ինտեգրելու համար: Մենք պետք է ցեղասպանությունը պակաս բացառիկ դարձնենք, որպեսզի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և ռազմական հանցագործությունները դառնան այնքան լուրջ, որքան իրականում կան»:

Տաթև Ֆռանգյան