Հումորով ենք վերաբերվում. ՀՀԿ-ականները «Երկիր Ծիրանիի»՝ նախագահներին «մահապատժի» ենթարկելու ակցիայի մասին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հանրապետության հրապարակում ուշագրավ ակցիա իրականացրեց՝ այրելով Հանրապետության երեք նախագահների պատկերներով տիկնիկներն ու լուսանկարները, ինչպես նաև փոփոխված Սահմանադրությունը:

Ի՞նչ են մտածում այդ խորհրդանշական ակցիայի մասին իշխող Հանրապետական կուսակցության անդամները: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես «Երկիր Ծիրանիին» ընդհանրապես լուրջ չեմ վերաբերվում, ուր մնաց՝ իրենց գործողությունները մեկնաբանեմ»:

Տարեվերջյան այդ արտառոց ակցիայի կազմակերպիչների պնդմամբ՝ երեք նախագահներին մահապատժի էին ենթարկում իրենց կատարած հանցանքների համար: Ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել «մահապատժի ենթարկված» նախագահ Սերժ Սարգսյանի հարազատ կուսակցությունում: Այս հարցին ի պատասխան՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց. «Հանրապետական կուսակցությունը շատ լուրջ կուսակցություն է, ցանկացած խամաճիկային կուսակցության հանդեպ, նկատմամբ, ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկի: Հումորով ենք վերաբերում, մարդիկ են ինչ-որ ճաշակներ ունեն, ինչ-որ մղումներ ունեն, թող զբաղվեն ինչով, որ ուզում են: Մենք շատ ավելի լուրջ կուսակցություն ենք, որպեսզի զբաղվենք նմատատիպ խամաճիկ կուսակցություններով»:

«Երկիր Ծիրանիի» անդամներին իրենց վարքագիծը վերանայելու խորհուրդ տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ, եթե ավագանի են ընտրվել կոնկրետ խնդիրներ լուծելու համար, ապա նման գործողություններով ոչնչի չեն հասնի. «Ես կարծում եմ՝ իրենք ուղղակի ցանկանում են ուշադրության արժանանալ: Շատ վատ եմ վերաբերվում նման քայլերին, քանի որ մեզ համար պետք է որոշակի չգրված կանոններ էլ գործեն, մենք նախագահին ոչ միայն որպես երկրի նախագահի պիտի վերաբերվենք, այլ նաև որպես խորհրդանիշի: Չի կարելի նմանատիպ վերաբերմունք դրսևորել մեր ամենակարևոր քաղաքական գործիչների հանդեպ»,- համոզված է Աճեմյանը:

Լիլիթ Շաբոյան