Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը. 17 կուսակցությունների հայտարարությունը

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները:

Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էությամբ կապիտուլյացիոն ակտ, որն արդարացիորեն արժանացավ համայն հայության ընդվզմանն ու ցասումին:

Հակառակ նրան, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրով վերացվեցին ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ վերը նշված սահմանափակումների հիմքերը, օրվա իշխանությունները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլև ավելին՝ դրանք օգտագործում են որպես քննադատներին լռեցնելու և նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք: Իրավապահ մարմինների կամայական գործողությունների արդյունքում քաղաքական ընդդիմության ղեկավարներ և հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվում են հետապնդումների ու զանգվածային ձերբակալությունների:
Երկրում փաստացի հաստատվել է բռնապետություն:

Այդուհանդերձ, արդեն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված ձերբակալությունները ոչ իրավաչափ են:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: Մինչ այդ, իրավապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդվել խաղաղ հավաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին:

Հայտարարությունը բաց է միանալու համար»: