2017 թ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքային բեռն ավելացավ  

Լուրեր

04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
Բոլորը

ՀՀ պետական պարտքի աճող տեմպերը  տարեցտարի ավելի մեծ բեռ են դառնում ՀՀ քաղաքացիների համար: Փաստացի ՀՀ բնակչության նվազման տեմպերը և պարտքի ահագնացող աճը յուրաքանչյուր նոր ծնվող ՀՀ քաղաքացու համար մի կլորիկ գումար պարտքի բաժին է ստեղծում` խախտելով սերունդների համերաշխության սկզբունքը: 

2017թ.-ի հունվարի մեկի դրությամբ ՀՀ բնակչությունը կազմել է 2 միլիոն 986.1 հազար մարդ, իսկ արդեն 2017թ.-ի հոկտեմբերի դրությամբ  հասել է 2 միլիոն 979.6 հազար մարդու: Նվազումն այնքան էլ մեծ չէ, ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների մոտ 6.5 հազար մարդ, սակայն իրական պատկերը գուցե արտացոլված չէ այս թվերում:

 

2016թ.-ի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 942 մլն դոլար, իսկ մեկ բնակչի հաշվով` 1989 կամ մոտ 2 հազար ԱՄՆ դոլար: Ուղիղ 10 ամիս անց 2017թ.-ի հոկտեմբերին ՀՀ պետական պարտքը հատել է 6 միլիարդ 296 մլն դոլարի մակարդը, իսկ դա նշանակում է` մեկ բնակչի հաշվով ունենք 2113 դոլար պարտք, այսինքն` յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պարտքն ավելացավ ևս 124 ԱՄՆ դոլարով:

Եվ եթե անգամ ՀՀ բնակչությունը, օրինակ 2017թ.-ի վերջի դրությամբ չկրճատվի և մնա նույն 2 միլիոն 980 հազարի շրջանակներում, ապա կանխատեսվող ՀՀ պետական պարտքի աճի պայմաններում մեկ շնչի հաշվով պետական պարտքը կկազմի 2286 ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշից 200 դոլարով ավելի է: Հաշվարկները ցույց են տալիս, որ 2018թ.-ի վերջում ՀՀ պետական պարտքը կհատի 7 միլիարդ 209 մլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը և եթե անգամ լավագույն պայմաններում ՀՀ բնակչությունը չկրճատվի, որը քիչ հավանական է, ապա պետական պարտքը մեկ շնչի հաշվով կհատի 2420 ԱՄՆ դոլարի մակարդակը:

 Այս հարցին եթե մոտենում ենք արտագաղթի, ինչպես նաև ՀՀ բնակչության թվաքանակի կրճատման տեսանկյունից, ապա Հայաստանը լքող յուրաքանչյուր քաղաքացի ազատվում է 2000 դոլարից ավելի պարտքից, սակայն դրանով իսկ վատ վիճակի մեջ է դնում  մնացողներին, քանի որ ավելանում է մեկ շնչին ընկնող պետական պարտքը: Այսինքն` շատ ավելի է մեծանում մնացողների` ապագայում արտագաղթելու հավանականությունը, քանի որ նման շրջապտույտից դուրս գալը տարեց տարի դառնում է ավելի դժվար:

Միայն 2017թ.-ի 10 ամիսների ընթացքում պետական պարտքն ավելացել է 354 մլն դոլարով, որից ներքին պարտքի աճը կազմել է 107 մլն դոլար, այսինքն` ՀՀ տնտեսության մեջ տեղի են ունենում լուրջ կառուցվածքային փոփոխություններ և ոչ միայն արտաքին պարտքի բեռն է կտրուկ ավելացվում, այլև ներքին պարտքն է մեծանում: Նախատեսվում է 2018թ.-ի վերջին ունենալ 1 միլիարդ 373 մլն դոլարի հասնող ներքին պարտք, որն աննախադեպ մեծ  է, քանի որ Հայաստանն իր պատմության մեջ երբեք նման ներքին պարտք չի ունեցել: Իսկ հետաքրքիրն այն է, որ ոչ թե փորձում են բավարարվել այս ցուցանիշով, այլ ընդհուպ մոտեցել են պարտքի շեմը ՀՆԱ-ի 60 տոկոսից էլ ավելի բարձրացնելու խնդրին. Համապատասխան օրինագիծն օրերս   ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց:

  Այս ամենից բացի՝  շարունակվում է նաև ռազմական տեխնիկա գնելու նպատակով նոր վարկերի ներգրավումը. ռուսական  200 մլն դոլարի վարկի  զենք-զինամթերքի մատարակակումը դեռ չավարտված՝ ՌԴ –ից վերցրեցինք եւս 100 միլիոնի վարկ:  Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը տնտեսության համար ապահովում է միայն անվտանգություն, սակայն նոր տնտեսական արդյունք չի ստեղծում, մինչդեռ  ինչ հզոր ծրագրեր կարելի էր իրականացնել օրինակ` այս  300 միլիոն դոլարով կամ   անցած 11 ամիսների ընթացքում  արտաքին պարտքի ավելացած  շուրջ 345 միլիոնով, ՝ այդ միջոցները ուղղելով տնտեսական  արդյունավետ ծրագրերի իրագործմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու սոցիալական ծրագրերին: Սակայն նման հեռանկարներ մեզ չեն սպասում,   ՀՀ պարտքային ապագան ավելի շատ  ճգնաժամային ապագա է խոստանում:

 

ՀՀ պետական պարտքի ամսական ցուցանիշներ (մլն. ԱՄՆ դոլար)

ՀՀ պետական պարտքի 2016-2018 թթ. կանխատեսումները (մլն. ԱՄՆ դոլար)

ՀՀ պետական պարտքի ամսական ցուցանիշներ (մլն ԱՄՆ դոլար)

 

Ըստ 2018թ.-ի պետական բյուջեի ուղերձի ՀՀ պետական պարտքի 2016-2018 թթ. կանխատեսումները (մլն ԱՄՆ դոլար)

Թ. Միքայելյան