2 օր է՝ գալիս եմ, ԱԺ-ում ընդդիմությունից մարդ չկա. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.11.2020 | 14:37Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ պարտված ղեկավարն այլևս իրավունք չունի երկիրը ղեկավարելու: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Դրա համար կա խորհրդարանական հարթակ, կարող են քննարկումներ նախաձեռնել: Երկու օր է՝ գալիս եմ, ԱԺ-ում ընդդիմությունից մարդ չկա»:
«Երկրի Գերագույն գլխավոր հրամանատարին դավաճան համարելով՝ ոչնչի չենք հասնի»,-ընդգծեց Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: