Մոսկվան ԼՂ-ում պատմամշակութային արժեքները պահպանելու համար կներգրավի ՅՈՒՆԵՍԿO-ին․ Լավրով
Մշակույթ
12.11.2020 | 15:30Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային արժեքները պահպանելու համար Մոսկվան կներգրավի ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք, իհարկե, ներգրավելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մշակութային ժառանգության արժեքները վերականգնելու, նրանց նկատմամբ հարգանք ապահովելու համար»,- հայտարարել է Լավրովը:
Տաթև Ֆռանգյան