Ո՞վ է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարը. MK.ru

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար է ուղարկվել ծնունդով դաղստանցի, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, գրում է MK.ru-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այստեղ ռուս զինվորականները պետք է հետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Տեղեկացվում է, որ Մուրադովն արդեն հանդիպել է ՀՀ ՊՆ գերատեսչության ղեկավարի հետ։

Նշենք, որ Ռուստամ Մուրադովը 47 տարեկան է, ծնունդով Դաղստանի Տաբասարանսկի շրջանի Խանակ գյուղից։

Նա Չեչնիայի երկու պատերազմների մասնակից է, ինչի համար պարգևատրվել է «Քաջության» երկու շքանշանով: 2012 թվականին  ստացել է գեներալ-մայորի կոչում:

2017 թվականին Մուրադովը եղել է ռազմական խորհրդական Սիրիայում: Այնտեղ ռազմական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և հերոսության համար նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում:

2018 թվականի դեկտեմբերին նա նշանակվել է Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, տեղեկացնում է dag.aif.ru-ն:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից  այս տեղեկությունը  ճշտելու մեր բոլոր փորձերը մնացին անպատասխան:

Տաթև Ֆռանգյան