Դուք այլևս իշխանություն չունեք պարոնա´յք. Էդմոն Մարուքյան

Լուրեր

03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
Բոլորը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Այս օրերին քաղաքացիները միմյանց և մեզ հանդիպելով մեկ հարց են տալիս՝ «էս ո՞նց սենց եղավ», «էս ո՞ւր հասանք»։

Շատերը դեռ փնտրում են իրենց զավակներին՝ հուսալով որ կգտնեն կենդանի կամ վիրավոր, կամ գոնե մահացած, բայց կգտնեն։

Պատերազմի ավարտից հետո ամեն ժամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում մենք տեսնում ենք անհեթեթ գրառումներ և ուղիղ եթերներ։ Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցներ ունեցան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Յուրաքանչյուրն իր մենախոսությամբ փորձում է բացատրել իրադրությունը, թե ինչը ոնց ստացվեց և յուրաքանչյուրը փորձում է բացատրել, որ իր պաշտոնից բխող առավելագույնն է արել։ «Էս ո՞նց սենց եղավ» կամ «ո՞րն է իմ մեղքը» հարցի պատասխանը տալիս են այս պարոնայք, բայց յուրաքանչյուրի խոսքը կարծես ցուցմունք լինի մեկը մյուսի նկատմամբ՝ խիստ հակասական և ստով շաղախված։

Դուք այլևս իշխանություն չունեք պարոնա´յք և այդ հարցերին դուք պատասխանելու եք բոլորովին այլ ձևաչափում։

Ակնհայտ է, որ այս ամոթալի էջը քննարկվելու և քննվելու է տարիներ: Մենք թույլ չենք տա, որ ցուցմունքի փոխարեն ժողովուրդը ստանա միայն մենախոսություններ։
Հայաստանում պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, որը կքննի պատերազմի նախապատրաստման շրջանը, կքննի պատերազմի մեկնարկը, կքննի յուրաքանչյուր գնդի, ջոկատի և զինվորի կորստի հանգամանքները։

Փաստահավաք խումբը կքննի բանակցային գործընթացը՝ հայկական կողմին և կողմից արված առաջարկներն ու կայացված որոշումների հիմնավորվածությունը։ Պատմության այս ամոթալի էջը չի’ կարող փակվել մակերեսային գնահատականներով և դրանից բխող մակերեսային հետևանքներով։
Դրվագ առ դրվագ պետք է իմանանք, թե ինչպես տվեցինք այդքան զոհ, ինչու ունենք այդքան վիրավորներ և անհետ կորածներ և վերջապես՝ ինչպես կորսվեցին Արցախի հանրապետության, ԼՂԻՄ հազարավոր քառակուսի կիլոմետրեր և ինչպես պարտավորվեցինք Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք հատկացնել Ադրբեջանին դեպի Նախիջևան։

Այս գործընթացը պետք է դառնա մեր պետության վերականգնման անկյունաքարը»։