Ալիևի հերթական խայտառակությունը միջազգային լրատվական հարթակում․ ակնհայտ ստերով համեմված հարցազրույց՝ BBC-ին

Լուրեր

04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է խայտառակվել միջազգային լրատվական հարթակներում՝ շարունակ հերքելով ակնհայտ ու արդեն իսկ ապացուցված փաստերը։ Այս անգամ Ալիևը զրուցել է BBC-ի հետ։ Նա հայտարարել է, թե խաղաղության հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Հայաստանում վարչապետ է Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի այն հարցին՝ ինչպե՞ս պատահեց, որ Շուշիում մեկ օրում եկեղեցին երկու անգամ խոցվեց և ի՞նչ է պարզել հետաքննությունը, որը Ալիևը պետք է անցկացներ, նա պատասխանել է, թե հետաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ է լինել դեպքի վայրում, և շարունակել պնդել, թե դա, հնարավոր է, «կա՛մ եղել է ադրբեջանական հրետանու սխալը, կա՛մ հայկական կողմի սադրանք»:

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք հնարավոր է երկու անգամ սխալվել ու երկու անգամ թիրախավորել եկեղեցին, Ալիևն առանց կարմրելու հայտարարել է․ «Այո՛, ինչո՞ւ ոչ»։

Հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի առաջնորդը նաև շարունակել է պնդել, թե ադրբեջանական ԶՈՒ-ն չի թիրախավորում խաղաղ բնակավայրերը, ինչին ի պատասխան՝ BBC-ի լրագրողը մեջբերել է Ստեփանակերտում աշխատող իրենց սեփական թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը։ Այս փաստերը ևս Ալիևը կեղծիք և սուտ է որակել։ Լրագրողի դիտարկմանը, թե դրանք հենց ականատեսների վկայություններն են, բայց Ալիևը համառորեն պնդել է․ «Մենք չենք օգտագործել դրանք, դա մեկ այլ կեղծ տեղեկատվություն է»:

Ակնհայտորեն զարմացած լրագրողի հարցին՝ մի՞թե ամբողջը կեղծ լուրեր են, Ալիևը քմծիծաղով է արձագանքել․ «Ինչո՞ւ ոչ»։

Տաթև Ֆռանգյանը