Էրդողանը ցույց է տալիս՝ ինքը «Գորշ գայլերից» է․ իբրև ծայրահեղ իսլամիստ՝ կառաջնորդի մահմեդականներին. Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

– «Թուրքիան ուղղորդում է Ադրբեջանին՝ խախտել զինադադարի մասին համաձայնությունները ԼՂ-ում»,- այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ միգուցե միջազգային հանրության, գերտերությունների ճնշո՞ւմն է անբավարար, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն պահում հրադադարի ռեժիմը:

– Կարծում եմ, որ եթե Թուրքիայի վրա ճնշումներն ուժեղանան, ապա հնարավոր կլինի հասնել նրան, որ Թուրքիան էլ իր հերթին չի ճնշի Ադրբեջանին, և Ադրբեջանն ավելի կառուցողական կլինի բանակցությունների սեղանին: Շատ ճիշտ է ընդգծված, որ, այո՛, Թուրքիան է ուղղորդում Ադրբեջանին համատեղ գործողություններում, այդ թվում նաև ստիպում, պարտադրում, ուղղորդում է Ադրբեջանին, որ Ադրբեջանն այդպիսի ոչ կառուցողական դիրքորոշում ունենա բանակցային սեղանի շուրջ:

– ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ խոսել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում 2․000 վարձկանների ներգրավման և կռվելու մասին, Ադրբեջանի նախագահ Ալիևը նրան հակադարձել է՝ ասելով՝ միջնորդները պետք է չեզոք լինեն․ «Եթե մենք սկսենք մեղադրել նրանց, ովքեր մեղադրում են մեզ վարձկանների հետ կապված, թե ինչ են արել աշխարհի տարբեր անկյուններում, ապա դա շատ երկար խնդիր կլինի։ Մենք դա չենք անում»։ Պարո՛ն Սաֆրաստյան, Ալիևի այս հռետորաբանությունը և մեղադրանքը ՌԴ-ին ի՞նչ է նշանակում:

– Դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարեց, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են վարձկաններ, ես կարծում եմ, որ նրանց թիվը 2․000-ից ավելի է: Վարձկաններն այնտեղ են տեղափոխվել Թուրքիայի կողմից, Լավրովն այդ մասին չասաց: Երկրորդ՝ մենք ընտելացել ենք Ալիևի հռետորաբանությանը, որը հիմնված է կեղծիքների, ստահոդ լուրերի վրա, նրա այս հայտարարությունը ևս պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Այսինքն՝ չունենալով որևէ լուրջ փաստարկ, Ալիևը փորձում է կեղծ մեղադրանքներով թուլացնել Լավրովի հայտարարության իմաստը:

– Ոչ միայն թուլացնում է, այլ նաև սպառնում է, որ ռուսներին էլ ինչ-որ բան կհիշեցնի: Ինչ եք կարծում՝ ի՞նչ է ակնարկում Ալիևը:

– Այստեղ Ալիևը դիմում է հասարակ բլեֆի, իր սիրած բլեֆի մոտեցմանը. նա ուղղակի բլեֆ է անում:

– Դուք, որպես արևելագետ, 5-10 տարի առաջ կպատկերացնեի՞ք, որ ՌԴ արտգործնախարարին այսպիսի բառապաշարով կպատասխաներ Ալիևը: Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ալիևն այսպիսի հակադարձում է անում ՌԴ-ին:

– Իմ կարծիքով՝ պատասխանն ակնհայտ է, դա կախված է Թուրքիայից: Թուրքիայի գործոնն է, որ հնարավորություն է տալիս և ստիպում, պարտադրում է Ալիևին, որ նա նման դիրքորոշում որդեգրի Ռուսաստանի նկատմամբ: Թուրքիան վերջին շրջանում ակտիվացրել է ճնշումն Ադրբեջանի վրա: Թուրքիան սկսել է Ադրբեջանի կլանման գործընթացը և, իմ համոզմամբ, շատ կարևոր որոշումները՝ Ադրբեջանի ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ քաղաքական, ընդունվում են Թուրքիայի կողմից: Եվ դա հնարավորություն ու, այսպես ասած, թևեր է տալիս Ալիևին, որ նա այդպես է խոսում ՌԴ-ի հետ: Կարծում եմ՝ Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ իր դիրքրոշումը պետք է կոշտացնի՝ ոչ միայն Լավրովի մակարդակով, նաև այլ մակարդակներով ևս:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան