Իսկանդերը վերջին քայլի զենք է, ոչ ճիշտ պահին կիրառումը կործանարար կլինի․ Արեգ Դանագուլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 19:29
Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ
18.09.2026 | 19:15
Ամաչում եմ, որ վարչապետի աշխատավարձը 2․6 մլն է լինելու, կանեմ ամենը՝ շատ ավելի բարձր վարձատրվեն պետաշխատողները․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 19:00
Մեկ քարտ՝ ՀՀ-ում, Չինաստանում և աշխարհի տարբեր երկրներում․Arca-ն ու UnionPay-ը նոր քարտ են գործարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:43
Պուտինը հեռավար է քվեարկել Պետդումայի ընտրություններում
18.09.2026 | 18:28
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվեց
18.09.2026 | 18:27
Այս շարժումը սկսվել է, երբ խախտվել է մեր խղճի ազատության օրենքը. կարգալույծ հռչակված Արման Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:23
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները դարձյալ հաղթեցին
18.09.2026 | 18:22
Փաշինյան․ Ալիևը հավասարապես արժանի է Հեսսեյան խաղաղության մրցանակին
18.09.2026 | 18:19
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եվրոպացի դեսպանների հետ քննարկել են ներքաղաքական զարգացումները
18.09.2026 | 18:14
41-ամյա Ռոնալդուն հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
18.09.2026 | 18:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ ստացավ // Պաշտպանները՝ կաթողիկոսի դեմ գործը կարճելու մասին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 18:02
Բաքվում մահացած է հայտնաբերվել ԱՄՆ բանակի ադրբեջանցի զինծառայող
18.09.2026 | 17:38
Արմեն Սարգսյանը մասնակցել է Չարլզ 3-րդի կազմակերպած ԱԲ-ի վերաբերյալ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 17:29
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի Սևանի առանձնատան պարիսպը
18.09.2026 | 17:16
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնում» առաջին գոլի ու հարմարվելու մասին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի հետ

– Պարոն Դանագուլյան, արդյոք սպիտակ ֆոսֆորը համարվո՞ւմ է քիմիական զենքի տեսակ։

-Ինձ հայտնի չէ որևէ պայմանագիր, որով սպիտակ ֆոսֆորը համարվում է քիմիական զենք։ Եթե չեմ սխալվում, դա համարվում է հասարակ զենք, բայց կան որոշ նրբություններ. եթե հասարակ փամփուշտը դու կրակում ես թշնամու վրա, դա լեգիտիմ է, բայց եթե դու փամփուշտն օգտագործում ես խաղաղ բնակչությանը գնդակահարելու համար, ապա դա պատերազմական ոճրագործություն է։ Կիրառման մտադրությունը շատ կարևոր է։ Սպիտակ ֆոսֆորը, որպես կանոն, կիրառվում է որպես քողարկիչ, իսկ եթե այն օգտագործում են իր տոքսիկ ազդեցության համար, ապա, փաստորեն, կարող է դիտարկվել որպես քիմիական զենք։

-Ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հանրության արձագանքը, որ լինի համարժեք, եթե հաշվի առնենք, որ տվյալ դեպքում սպիտակ ֆոսֆորը կիրառվել է անտառներում և, ինչպես հայտնում է Արցախի ՄԻՊ-ը, 1800 հա անտառ է հրդեհվել։

-Միջազգային հանրության պատասխանը կախված է մի շարք տարբեր բաներից։ Փորձը ցույց է տալիս, որ երբ կատարվում են պատերազմական ոճրագործություններ, պատիժը կախված է քաղաքական ենթատեքստերից։ Արդյոք կա՞ միջազգային կոնսենսուս։ Սերբիայի դեպքում այդ կոնսենսուսը կար։ Արդյոք միջազգային հանրությունը պատրաստ կլինի՞ սանկցիաներ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ․ շատ հույս ունեմ, որ պատասխանը «այո» է։ Արդյոք նրանք պատրաստ կլինե՞ն գնալ և ռմբակոծել Ադրբեջանը՝ ես շատ կասկածում եմ։

-Այս օրերին շատերին  է հուզում հարցը, թե ինչու հայկական կողմը չի կիրառում իր զինանոցում եղած իսկանդերը։ Ինչի՞ կարող ենք բախվել իսկանդեր կիրառելու դեպքում։

-Երբ որ ինչ-որ զենք ես գործադրում, դու պետք է սպասես, որ դրան լինելու է ինչ-որ պատասխան։ Ակնհայտ պատասխան լինելու է։ Ադրբեջանցիները անզեն չեն, նրանք ունեն իսկանդերին հակադարձելու զենքեր։ Եթե դու իսկանդերով հարվածում ես ադրբեջանական որոշ թիրախների, պետք է անմիջապես քեզ հարց տաս՝ իսկ ի՞նչ կանեն ադրբեջանցիները։ Նրանք սուսիկ-փուսիկ չեն նստի։ Նրանք կարող են հարվածել մեր էլեկտրաբլոկներին, հարվածել տարբեր թիրախների։ Ես դիտարկում եմ իսկանդերը որպես վերջին քայլի զենք, երբ որ քո գոյությունն արդեն վտանգված է, երբ այն կիրառում ես որպես զսպիչ։

-Ի՞նչ սպասել առաջիկայում, Ադրբեջանը հետզհետե նորանոր արգելված զինատեսակներ է սկսում օգտագործել։ Ինչպե՞ս հակազդել դրան։

-Երկու կարևոր բան կա. մեկը բնակչությունը պաշտպանելն է։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցում հայկական կողմն ահագին լավ աշխատանք է արել։ Բավական ինտենսիվ, դաժան պատերազմ է գնում մեկ ամսից ավելի, կան հազարավոր զոհեր, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը 45 է, որն ընդհանուր զոհերի մի քանի տոկոսն է կազմում։ Եթե համեմատենք արցախյան առաջին պատերազմի հետ, քաղաքացիական զոհերը տասնյակ տոկոսներ էին կազմում։ Եթե նայում ենք ծննդատան թիրախավորւմը, այնտեղ զոհեր չկան։ Դա խոսում է այն մասին, որ մեր կողմը վարպետորեն կարողացել է պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Եվ կարևոր է հավաքել փաստեր։ Վաղը՝ այս պատերազմից հետո, ես համոզված եմ, որ լինելու են տարբեր միջազգային ատյաններում տարբեր դատական պրոցեսներ, որտեղ մենք պետք է կարողանանք այդ փաստերը ներկայացնել և լավ ներկայացնել այն, որ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանը։ Դա տարրական աշխատանք չէ, բայց հնարավոր է անել, եթե արվի գրագետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրինա Մկրտչյան