Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել․ Զելենսկի

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը դեմ է ցանկացած արյունալի հակամարտությունների։ Նա այս կերպ պատասխանել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին, որը նրան մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ հայ երեխաների մահվան համար՝ հայտարարելով, թե Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր է վաճառում պատերազմի ընթացքում։

Զելենսկին Անդրեասյանին պատասխանել է Telegram-ում գրառմամբ։

«Հասկանում եմ, Սարիկ, իսկապես ցավոտ է։ Սարսափելի է, երբ տեսնում ես, թե ինչ է իսկական պատերազմը․․․ Ուկրաինան երբեք և ոչ մի տեղ որևէ ֆոսֆորային ռումբ չի մատակարարել։ Ընդհանրապես։ Հատկապես այնտեղ, որտեղ արդեն թեժ է, և որտեղ արդեն շատ տաք գլուխներ կան, որոնք ցանկանում են ինչ-որ «աշխարհաքաղաքական հարցեր լուծել»»,- մասնավորապես գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինայում մեծ հայ համայնք կա, որոնք ուկրաինական հանրության մաս են կազմում։