Աշխատանքից ազատվել է ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը
Քաղաքականություն
02.11.2020 | 17:58ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Նա նշեց, որ պատճառն անձնական է։