«Մենք միշտ ունեցել ենք յուրահատուկ եռանդ, որը բնորոշ է հայերիս». Դոնալդ Թրամփի համար թիմ են հավաքել հայ եղբայրները՝ Նահիգյանները

Լուրեր

07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Բոլորը

Իսկ դուք գիտեի՞ք, որ նախագահ Թրամփի հաղթանակից հետո նրան օգնել են թիմ կազմել ամերիկահայ Նահիգյան եղբայրները. տեղեկացնում է amerikayidzayn.com-ը: Արդյոք դժվա՞ր է թիմ հավաքել աշխարհի ամենաազդեցիկ մարդու համար. պարզենք միասին:

«Մենք միշտ ունեցել ենք յուրահատուկ եռանդ, որը բնորոշ է հայերիս: Միշտ միտված արդյունքին եւ միշտ պատրաստ օգնել մերձավորին՝ սրանք էին մեր առանձնահատկությունները», – նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը գլխավորած քաղաքական ստրատեգ Քեն Նահիգյանն իր հայկական արմատների մասին երբեք չի մոռացել:

Ապաստան ստանալով Միացյալ Նահանգներում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած Գեւորգ Նահիգյանը չէր սիրում թոռներին պատմել Մեծ եղեռնի պատմությունը՝ փորձելով պաշտպանել նրանց ցեղասպանության սարսափներից, սակայն՝ փոխացնել է թոռներին հայի բնավորությունը, ասում է Քիթ Նահիգյանը.

«Այդ հայի բնավորությունն է, որ արտացոլվում է մեր աշխատանքում եւ դարձնում մեզ եզակի»:

Նահիգյանները քաղաքականության մեջ են պատանի տարիներից:

«Մեր հայրը քաղաքապետ էր առաջադրվում: Մենք էլ արթնանում էինք առավոտյան 3-ին եւ թռուցիկներ թողնում տների առջեւ», – պատմում է Քեն Նահիգյանը:

Թռուցիկ բաժանելուց մինչեւ նախագահի թիմի հավաքագրում ճանապարհը երկար էր եւ հետաքրքիր: Նահիգյանները դառնում են իրավաբան, մասնակցում ամերիկյան կոնգրեսականների ընտրություններին, ներգրավվում սենատորներ Բոբ Դոուլի եւ Ջոն Մքքեյնի նախագահական քարոզարշավներում եւ խոշոր ընկերություն հիմնում: Ղեկավարելով նախագահ Թրամփի անցումային թիմը՝ Նահիգյանները օգնել են ընտրել հազարավոր ղեկավար պաշտոնյաներ ամերիկյան վարչակազմի համար:

«Դաշնային կառավարությունն ունի 4008 ղեկավար պաշտոնյա: Այդքան պաշտոնների համար պատշաճ մարդ գտնելը անշուշտ ժամանակ է խլում, առավել եւս որ նախագահ Թրամփը նախընտրական շրջանում կենտրոնացել էր պայքարի վրա», – նշում է Քեն Նահիգյանը:

Անցումային թիմի կողմից թեկնածուների ընտրությունն արվել է՝ հնարավոր բոլոր մանրուքները հաշվի առնելով. Ստուգվել է թեկնածուների փորձը, վստահելիությունը, մասնագիտական հատկանիշները:

«Թեկնածուների հետ տեւական հարցազրույց էինք անցկացնում, տալով ամենաբարդ հարցերը, տեսաձայնագրում այդ ամենը», – նշում է Քեն Նահիգյանը:

Քիթ Նահիգյանը, ով պատասխանատու էր անցումային թիմի արտաքին կապերի համար, հիշում է, որ այսօրվա տեխնոլոգիական դարում թեկնածուներին նույնիսկ զգուշացնում էին սոցցանցերում նրանց բարեկամների գրառումների վտանգի մասին: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդիկ, որոնց թվում են հաջողակ գործարարներ, համաձայնել են թողնել իրենց բիզնեսը եւ աշխատել կառավարությունում, որոշ դեպքերում սեփական աշխատավարձը սահմանելով խորհրդանշական մեկ դոլարի չափով:

Քեն Նահիգյանն ընդգծում է՝ երբ փոխնախագահ Փենսը պաշտոնապես հայտարարեց իրեն անցումային թիմի ղեկավար նշանակելու մասին, ինքը կիսեց հպարտությունն ամբողջ հայ համայնքի հետ.

«Այդ պահին այստեղի եւ ողջ աշխարհի հայ համայնքներից շնորհավորանքներ ստացանք: Դա անսահման հպարտության պահ էր, երբ զգացինք, որ մենք նույնպես հայ համայնքի կանթեղը բարձր պահող մասնիկն ենք»: