Թրամփի արտաքին քաղաքականությունն անցնող տարվա ընթացքում. VOA

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունը մի շարք հարցերում արմատապես տարբերվում է իր նախորդի որդեգրած քաղաքական կուրսից: Դրա վառ վկայություններից մեկն էլ Երուսաղեմի ճանաչումն էր որպես Իսրայելի մայրաքաղաք, որը շատերի կողմից քննադատության ենթարկվեց. գրում է amerikayidzayn.com-ը:

«Սա է Թրամփի քաղաքականության էությունը: Այն կանխատեսելի չէ, և ոչ միշտ հիմնված քաղաքական հաշվարկների վրա»,- ասում է Ռուդի դե Լեոնը «Ամերիկյան առաջընթացի կենտրոն» հաստատությունից:

Արտաքին քաղաքական այլ հարցերի շուրջ ևս եղան փոփոխություններ, ներառյալ Հյուիսային Կորեայի հիմնախնդրի, Իրանի միջուկային համաձայնագրի ու Փարիզի բնապահպանական համաձայնագրի հարցերում:

Չնայած ավելի կոշտ արտաքին քաղաքականություն որդեգրելու մասին իր նախընտրական շրջանում արված խոստմանը, քննադատների կարծիքով, օրինակ, Իրանի միջուկային համաձայնագրի հարցում անհրաժեշտ է ավելի նուրբ դիվանագիտական մոտեցումներ որդեգրել:

Նախագահ Թրամփի մեկ այլ կտրուկ շրջադարձային փոփոխություններից է Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս բերումը, որով Միացյալ Նահանգները դարձել է միակ երկիրը, որը մերժում է միջազգային այդ համաձայնագիրը:

Սակայն կան նաև այլ կարծիքներ, ըստ որոնց, Թրամփի վարչակազմի քաղաքականությունը շատ չի տարբերվում նախկին վարչակազմերից:

Ժառանգություն» հիմնադրամից Նայլ Գարդիներն ասում է, թե «Թրամփի վարչակազմի քաղաքականությունը համարում է ավանդական ամերիկյան արտաքին քաղաքականություն»:

Այսպիսով մեկ տարի անց կանխատեսումներն ու գնահատականները Թրամփի վարչակազմի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմազան են, երբեմն՝ հակասական ու շատ հաճախ՝ իրարամերժ: