Պատրուշևը հայտարարել է, թե ՌԴ-ի գործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ Արևմուտքի դժգոհությունն է առաջացնում

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի փոխգործակցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ Կասպից ծովի տարածաշրջանում, որն ունի շահավետ դիրք, Արևմուտքի դժգոհությունն ու հակազդեցությունն է առաջացնում, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը Աստրախանի շրջանի նավաշինական համալիրի զարգացմանը նվիրված հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կասպից ծովը եզակի է, որն ունի ոչ միայն նավթի և գազի պաշարներ, լավ տարանցիկ ներուժ, այլ նաև շահավետ ռազմավարական դիրք, որը թույլ է տալիս անվտանգություն ապահովել Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Ռուսաստանի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների փոխգործակցության ընդլայնումը և տարածաշրջանային խնդիրների լուծման մերձկասպյան երկրների կուրսն առաջացնում է հավաքական Արևմուտքի դժգոհությունը»,- ասել է Պատրուշևը։

Նա նշել է, թե Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն «փորձում են լարել հարաբերություններն այդ պետությունների միջև և նվազեցնել նրանց քաղաքական և առևտրային կապերի մակարդակը»։

«Այս պայմաններում Կասպից ծովի զարգացման հարցերը պետք է համակողմանիորեն լուծվեն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ հենց ՌԴ-ի ռազմական ներկայությունը Կասպից ծովում թույլ է տալիս «զսպել որոշ առափնյա պետությունների փորձերը՝ բացել իրենց ջրերը երրորդ երկրների, հիմնականում՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի