Ռուսաստանը բանակցություններ կսկսի Զելենսկու հետ, եթե նա դառնա լեգիտիմ նախագահ․ Պուտին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, եթե նա մասնակցի ընտրությունների և դառնա լեգիտիմ առաջնորդ: Այս մասին Պուտինը հայտարարել էմամուլի ասուլիսի ընթացքում․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե որևէ մեկը մասնակցի ընտրություններին և ստանա լեգիտիմություն, մենք պատրաստ ենք բանակցել նրա հետ, այդ թվում՝ Զելենսկու հետ: Եթե Ուկրաինան իսկապես ցանկանում է խաղաղ կարգավորման ուղի ընտրել, ապա նրանք կարող են կազմակերպել այդ գործընթացը իրենց ներսում այնպես, ինչպես ցանկանում են: Սակայն մենք կարող ենք պայմանագիր ստորագրել միայն լեգիտիմ ներկայացուցիչների հետ»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել խաղաղ բանակցություններ առանց նախապայմանների, սակայն դրանց հիմքում պետք է լինեն Ստամբուլյան համաձայնագրերը և տեղում առկա իրողությունները:

Հիշեցնենք, որ 2022 թվականին Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Մոսկվան բանակցություններ էր վարում Ուկրաինայի հետ Բելառուսում և Թուրքիայում: Պուտինի խոսքով՝ բանակցությունները գրեթե ավարտին էին հասցվել, սակայն ռուսական զորքերի Կիևից հեռանալուց հետո ուկրաինական կողմը ետ կանգնեց բոլոր պայմանավորվածություններից: