ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հնարավոր է համարել Իրանի հետ միջուկային գործարքի կնքումը

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Թեհրան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։ Գրոսսին վստահեցրել է, որ Իսլամական Հանրապետության հետ նոր միջուկային համաձայնագրի կնքումը հնարավոր է։ Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրենք պատրաստ են բանակցությունների, բայց ոչ ճնշման տակ։

«Մենք գիտենք, որ այս փուլում չափազանց կարևոր է հասնել կոնկրետ, շոշափելի և տեսանելի արդյունքների, որոնք ցույց կտան, որ այս համատեղ աշխատանքը բարելավում է իրավիճակը, բերում պարզություն և ընդհանուր իմաստով հեռացնում մեզ հակամարտությունից և, ի վերջո, պատերազմից»,- ասել է Գրոսսին Մոհամմադ Էսլամիի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է Associated Press-ը:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Իրանը ցանկանում է համաձայնության գալ Արևմուտքի հետ, և դրա համար գործակալությանն անհրաժեշտ է հավաստի տեղեկատվություն երկրի միջուկային ծրագրի մասին։

Մոհամմադ Էսլամին, իր հերթին, զգուշացրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ցանկացած բանաձև, որը ենթադրում է միջամտություն Իրանի միջուկային ծրագրին, կհանգեցնի «հակամիջոցների»։ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հունիսին ընդունել է Թեհրանի գործողությունները քննադատող վերջին բանաձևը։

«Մենք շարունակում ենք լիովին համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Տարաձայնությունները կարող են լուծվել համագործակցության ու երկխոսության միջոցով։ Պայմանավորվեցինք շարունակել։ Մենք մտադիր ենք բանակցել՝ ելնելով մեր ազգային շահերից և անքակտելի իրավունքներից, բայց պատրաստ չենք բանակցել ճնշման կամ ահաբեկման ներքո»,- X-ում գրել է Աբբաս Արաղչին Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո։

Գրոսսիի այցից անմիջապես առաջ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան պնդում են, որ ՄԱԳԱՏԷ-ն նոր բանաձև ընդունի Իրանի դեմ՝ նրա «անարդյունավետ համագործակցության» պատճառով և դրանով իսկ ցանկանում են ստիպել Թեհրանին վերադառնալ բանակցությունների։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի