Բորելը ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ․ Reuters

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին ուղղված նամակում կոչ է արել դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ՝ վկայակոչելով Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից մարդու իրավունքների հնարավոր խախտումները, գրում է Reuters-ը։

Այս հարցը կքննարկվի նոյեմբերի 18-19-ին կայանալիք նախարարական հանդիպմանը, սակայն որոշ երկրներ արդեն դեմ են արտահայտվել, հայտնել են գործակալության աղբյուրները։

Իսրայելի ու Եվրամիության միջև քաղաքական երկխոսությունը կարգավորվում է Ասոցացման համաձայնագրով, որն ուժի մեջ է մտել 2000 թվականին։ Փաստաթղթում նշվում է, որ երկրների հարաբերությունները հիմնված են «մարդու իրավունքների հարգման և ժողովրդավարական սկզբունքների վրա, որոնք որոշում են նրանց ներքին և միջազգային քաղաքականությունը»։ Ժոզեպ Բորելն առաջարկում է որպես քաղաքական երկխոսությունը դադարեցնելու պատճառ օգտագործել մարդու իրավունքների հարգման մասին դրույթները, դա բխում է նրա նամակից։

Ըստ Reuters-ի՝ Բորելը «մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ»՝ ընդգծելով, որ այդ մտահոգությունները «բավարար չափով հաշվի չեն առնվել Իսրայելի կողմից»։ Մինչդեռ քաղաքական երկխոսության դադարեցման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների հավանությունը, ինչը եվրոպացի դիվանագետները քիչ հավանական են համարում։

Նշենք, որ Բորելի համար նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպումը նրա վերջին գագաթնաժողովն է որպես ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար: Նա այս պաշտոնը կլքի դեկտեմբերի 1-ին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի