Ահաբեկիչ պետության ղեկավարի ասածը ոչ մի արժեք չունի․ քաղաքագետը՝ Փաշինյանի հետ հանդիպելու Ալիևի պատրաստակամության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, Ալիևն այսօր հայտարարել է, թե պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ասել է, թե կասկածում է, որ Երևանը կարող է կառուցողական աշխատել։ Ձեր մեկնաբանությունը կխնդրեի։

– Ահաբեկիչ պետության ղեկավարի ասածն ինձ համար ոչ մի արժեք չունի։ Իրենք բազմիցս ասել են, որ պատրաստ են բանակցել, երեք անգամ՝ զինադադար կամ հրադադար հաստատելու Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախաձեռնությունները մերժեցին, խախտեցին։ Ուրեմն՝ իրենց հավատալն անիմաստ է։ Ավելին, ես հույսով եմ, որ մեր հասարակությունն այդքան հասունացած է, որ չի հավատա։ Դա շատ վտանգավոր է։ Եթե նայեք, թե ինչ կատարվեց կրակի դադարեցման մասին երեք պայմանավորվածություններից հետո, կտեսնեք, որ իրենք առաջընթաց ունեցան հենց այդ օրերին։ Պարզապես ուզում եմ ասել, որ իրենց հավատալ պետք չէ, սա հերթական հայտարարությունն է՝ մեր ուշադրությունը շեղելու համար մեր գործերից։ Մենք պետք է գործենք նպատակաուղղված՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի հասարակությունը, և՛ սփյուռքահայությունն ու մեր բանակն ու Նիկոլ Փաշինյանը։

– Բայց առաջին անգամ է Ալիևը հայտարարում, որ Բաքուն պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել։ Սա, Ձեր կարծիքով, հենց շեղելո՞ւ նպատակն ունի։

– Չեմ հավատում, որ Ալիևն անկեղծ է, բայց եթե տրամաբանորեն վերլուծենք, Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու թե երեք շրջան վերադարձրեց, մեզ համար բավական ընդլայնեց պաշտպանության գիծը, ինչը շատ պրոբլեմներ է առաջացնում պաշտպանության հետ կապված, և հիմա համաձայն է։ Այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված է միջազգային հանրությանը։ Գիտեք, որ միջազգային հանրությունը շատ լարված է Ալիևի դեմ, և այստեղ է, որ մենք պետք է դիվանագիտորեն մտածենք ու զգույշ լինենք, որ հերթական անգամ չխաբեն ու ևս մեկ շրջան չվերցնեն և ասեն՝ «մենք պատրաստ ենք»։ Ինքն այդ մեսիջն ուղարկում է ոչ թե մեզ, այլ միջազգային հանրությանը՝ դուք մեզ քննադատում եք, բայց մենք համաձայն ենք, Հայաստանը համաձայն չէ։ Դա հնարք է, որին պետք չէ հավատալ։

– Պարո՛ն Գրիգորյան, ադրբեջանական զինուժն այսօր կրկին Ստեփանակերտն ու Շուշին է հրթիռակոծել, ընդ որում, Ստեփանակերտի պարագայում, հարվածներ են հասցվել ծննդատանը։ Եվ այս ամենը՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածության պայմաններում։ Ինչպե՞ս հասկանալ միջնորդների ջանքերը անտեսելու՝ Բաքվի շարունակական պահվածքը։

– Բաքուն մի քանի հարց է լուծում, ավելի ճիշտ՝ Թուրքիան։ Անտեսելով Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությունները՝ իրենք ասում են՝ մենք ենք այստեղ տերը։ Անկարան ասում է՝ Բաքուն կանի այն, ինչ մենք ենք ասելու, մեզ խնդրեք, կարող է՝ Բաքուն կանգնեցնի իր գործողությունները։ Անկարայի գլխավոր մեսիջը դա է՝ չեք կարողանալու դադարեցնել պատերազմը, մինչև մենք չասենք։ Թրամփն էլ ասաց՝ Կոսովոյի տարբերակը կարող ենք այստեղ կիրառել, ոգևորված նախաձեռնեց այդ հրադադարը։ Հիմա մենք՝ մեր դիվանագիտությունը, մեր հասարակությունը, պետք է հասնենք նրան, որ «թասիբի» գցենք աշխարհին, բացատրել, որ Թուրքիան լուրջ խաղ է տանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան