Աբաս Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը

Լուրեր

24.07.2026 | 12:29
«Բարսելոնան» ու «Ռեալը» ներկայացրել են նոր համազգեստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
24.07.2026 | 12:21
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
Բոլորը

Քաղաքական հարցերով ԻԻՀ փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում հայտարարել է Իրանի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նախաձեռնության մասին, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացը Բաքվում է, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղում ճգնաժամն ու հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը։ Արաքչին իր այցի գլխավոր նպատակ է անվանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումն ու հաստատուն խաղաղության վերականգնումը։

«Վերջ դնել ադրբեջանական հողերի օկուպացիային, պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, սրանք են Իրանի ծրագրի գլխավոր գործոնները»,- նշել է իրանցի դիվանագետը՝ հավելելով, որ այս ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։

Նա նաև իրանական ծրագրի մեկ այլ առանցքային հարց է անվանել ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ պետությունների մասնակցությամբ բանակցությունների վերսկսումը՝ նշելով, որ Իրանը մտադիր է խորհրդակցել տարածաշրջանային երկրների հետ իր ծրագրի շուրջ:

Արաքչին, Բաքվից բացի, կայցելի նաև Մոսկվա, Երևան ու Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը զարգացնելու համար։

Տաթև Ֆռանգյան