ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Հայի ուժը միաբանության մեջ է՝ առանց «դիմադիր» և «ընդդիմադիր» խաղալու․ Վիգեն Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
Բոլորը

«Հայի ուժը միաբանության մեջ է՝ առանց «դիմադիր» և «ընդդիմադիր» խաղալու։ Այսօր, ինչպես երբևէ, միաբանությունը կարևոր է, բայց դա պետք է տեղի ունենա խելացի քայլերի ու մտքերի շուրջ, այդ ամենի հիմքում պետք է լինի ոչ միայն հայրենասիրությունը, այլև՝ հեռատեսությունը»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ թասիբը պետք է եռա Հայաստանում և Արցախում։ Նա նշեց, որ առաջնագծից փախչողներին հանրությունը պետք է պարսավանքի ենթարկի:

«Մեր թիկունքն ամուր է։ Կան մարդիկ, որոնք զլանում են, գլուխ են պահում, բայց դա ընդհանուր բնորոշիչ չէ, կարևորն այն է, ինչ կատարվում է մարտի դաշտում։ Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի սերունդ ունենք, այսպիսի հայ տղերք ունենք։ Եթե տղերքը այդպես իրենց հայրենիքը սիրել գիտեն, ուրեմն երկիրս ապահով ձեռքերի մեջ է»,- նկատում է պարոն Ստեփանյանը։

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ դերասանը նշում է՝ հայը իր հույսը կարող է դնել միայն հայի վրա․ «Այսօր ամբողջ աշխարհը կոչ անելուց բացի՝ ոչինչ չի անում․ անտարբերությունը քողարկվում է ճշմարիտ կոչերով։ Պարզվում է՝ մարդկային կյանքը, որն ամենաթանկն է, զրո է․ կարևոր են գազամուղներն ու նավթամուղները, որոնք կուրացրել են մարդկանց»։

Բեմադրիչը շեշտում է՝ պետք չէ ասել․ «Մենք պատրաստ ենք զոհվել», այլ՝ «Մենք պատրաստ ենք կռվել ու հաղթել», պետք չէ ասել․ «Մենք հաղթելու ենք», այլ՝ «Մենք արդեն հաղթել ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան