Ադրբեջանում կրկին խոսել են գերիների ու զոհվածների մարմինների միակողմանի փոխանակման հնարավորության մասին

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական կողմը կրկին խոսել է գերիների ու զոհվածների մարմինների   միակողմանի փոխանակման հնարավարության մասին։ Բաքուն «պատրաստակամություն» է հայտնել միակողմանի կերպով Հայաստանին փոխանցել զոհված զինծառայողների մարմինները։

«Մոսկվայում հոկտեմբերի 10-ին հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունից հետո, Գերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևի ու այլ լիազորված անձանց՝ Միջազգային Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել զոհված զինծառայողների մարմինների փոխադարձ փոխանակման»,- ասվում է Ադրբեջանի պետական հանձնաժողովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կայքում։

Բացի այդ, հայտարարությունում նշվում է, թե Ադրբեջանը պատրաստ է զոհված հայ զինծառայողների մարմինների միակողմանի վերադարձին։

Նշենք, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարը, թիրախավորել քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։ Ադրբեջանն իր գործողություններով, փաստացի հրաժարվում է զոհված սեփական զինծառայողների մարմինների փոխանակումից։

Հայկական կողմի վերջին տվյալներով՝ Ադրբեջանը 6․674 զինծառայողի կորուստ ունի։

Էմմա Չոբանյան