Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում. ԱԻՊԾ
Հասարակություն
25.10.2020 | 21:37Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։
Մարդկային կորուստներ չկան»,- ասվում է հաղորդագրությունում։