ՀՀ տարածքում 2 ԱԹՍ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանին պետք չեն իր դիերը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ադրբեջանական պետական մարմինները, գրել էր, որ Ադրբեջանը պատրաստ է միակողմանի կարգով Հայաստանին փոխանցել ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մարմինները Թովուզի շրջանում՝ Կարմիր խաչի միջնորդությամբ:

«Լիովին չեմ տիրապետում այս տեղեկությանը, բայց դա ինձ համար բոլորովին զարմանալի չէ, թեև ինքս էլ կարդացել եմ ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը: Այս տեղեկությունը շատ խոսուն է այն իմաստով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա: Ես այսօր տեսա նաև այն տեսանյութը, որի մասին տղաներն ասեկոսեներով ասում էին, ես լսում էի զորքերից և մի քանի անգամ բարձրաձայնել եմ, թե ճահճուտներում ինչպես են կենդանիները հոշոտում իրենց դիակները: Այնպես՝ որ զարմանալու ոչինչ չկա»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Հարցին՝ հավաստի՞ են լուրերը, որ Գորիսում և Վարդենիսում թշնամական ԱԹՍ-ներ են նկատվել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ 2 ԱԹՍ խոցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել:

Մանրամասները՝ տեսանյութում։