«Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան». Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Արցախում հոսպիտալի դիտավորյալ հարվածից կադրեր
Հասարակություն
17.10.2020 | 20:55ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել․
«Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:
Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»: