Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի մի շարք առաջնահերթություններ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության շուրջ: Առանձնահատուկ կարևորվեց Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները՝ ԱԳ նախարարի խորհդրական Ռուբեն Կարապետյանը որպես նորահայտ սպառնալիք որակեց մերձավորարևելյ…