Թուրքիայի անօդաչու թռչող սարքերը խթանում  են Էրդողանի կոշտ ուժի մարտավարությունը․ Financial Times

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղը վերջին սառեցված հակամարտությունն է, որտեղ թուրքական արտադրության զենքեր են օգտագործվում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ ուշադրություն հրավիրելով թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերին։

Լրատվամիջոցը գրում է, որ ադրբեջանի ԶՈՒ-ն, որը կռվում է Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, իր զինանոցում նոր գործիքներ է օգտագործում։ Ադրբեջանի զինվորականները հրապարակել են կադրեր, որտեղ թուրքական արտադրության անօդաչու սարքերը խոցում են հայկական դիրքերը, ՀՕՊ համակարգերն ու հրետանային ստորաբաժանումներն ու տանկերը։

Նշվում է, որ ԼՂ-ն հինգերորդ օտար հակամարտությունն է, որտեղ թուրքական անօդաչուներ են օգտագործվում։ Այս անօդաչու սարքերը երկինք են բարձրացել նաև Սիրիայում, Լիբիայում, Հյուսիսային Իրաքում, Արևելյան Միջերկրականում, որտեղ Թուրքիան ու Հունաստանը ծովային իրավունքի շուրջ վեճի մեջ են։

Թուրքական անօդաչուները երկու տասնամյակ տևած աշխատանքի գագաթնակետն են՝ մեծացնելու ռազմական արտադրությունը, այն նպատակով, որ Թուրքիան նվազեցնի Արևմուտքից զենքի գնման կախվածությունը։

«Թուրքիան չի գերազանցի ԱՄՆ-ին, Իսրայելին կամ Չինաստանին, բայց դառնում է լուրջ մրցակից այս երեք երկրների համար»,- ասել է Միթչելի ինստիտուտի ավիատիեզերական կենտրոնի վերլուծաբան Դեն Գեթինգերը։

Թուրքական արտադրության անօդաչուների արտադրությունը կապված է վերջին տարիներին Էրդողանի ագրեսիվ արտաքին քաղաքականության աճի հետ, որով թուրք նախագահը փորձում է կոշտ ուժով առաջ մղել իր միջազգային նպատակները։

«Ռազմական ուժն իսկապես դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային տարրը»,- ասել է ԱՄՆ նախկին ծովային ու ռազմական հետազոտող Ռոբ Լին։ Նա նաև նշել է, որ անօդաչուներն Անկարային հնարավորություն են տալիս հակամարտություններում ավելի ցածր ներգրավվածություն ունենալ։

Ըստ պարբերականի՝ TB2 անօդաչուները, որոնք նկատվել են Լեռնային Ղարաբաղում, վերլուծաբանների կարծիքով, պարզ չէ՝ պատկանում են կամ ղեկավարվում ադրբեջանցի զինվորականների՞, թե՞ նրանց թուրք գործընկերների կողմից։ Անօդաչուներն արտադրողները՝ թուրք զինվորականները և ռազմարդյունաբերության ղեկավարությունը, հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալուց այս հարցի շուրջ։

Ամեն դեպքում, ԱՄՆ նախկին դեսպան և հակամարտության կարգավորման հարցում նախկին միջնորդ Քերի Քավանոն հայտարարել է, որ երկու կողմից էլ անօդաչուների օգտագործումն արմատապես փոխում է մարտերի մասշտաբները՝ թույլ տալով հարվածներ հասցնել թիրախների, որոնք նախկինում սահմանափակված էին լեռնային տեղանքով։

Financial Times-ը նաև գրում է, որ անօդաչուների առաջատար արտադրողներից մեկը Aerospace Industries ընկերությունն է։ Բայց Սիրիայում, Լիբիայում ու Լեռնային Ղարաբաղում օգտագործվող անօդաչուներն աերոտիեզերական ինժեներ Սելջուկ Բայրաքթարի մտահղացումն են, որը 2016 թվականին ամուսացել է Էրդողանի դստեր հետ։

Էմմա Չոբանյան