ԱԳ նախարարների հանդիպումը բացարձակ անհրաժեշտություն է՝ դադարեցնելու կռիվը. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Bloomberg-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳ նախարարների հանդիպումը բացարձակ անհրաժեշտություն է՝ դադարեցնելու կռիվը։ Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

– Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրել է կողմերի արտգործնախարարներին՝ փորձելու հասնել հրադադարի: Վստա՞հ եք, որ նրանք կկարողանան հասնել հրադադարի:

– Չեմ կարող ասել, թե վստահ եմ: Կարծում եմ՝ երկու արտգործնախարարները գնում են Մոսկվա, և նրանք ինչ-որ առումով «մութ սենյակ» են մտնելու՝ սկսելու բանակցություններն ու խոսելու հրադադարի մասին: Սակայն ես ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին այդ հանդիպումը կազմակերպելու համար, քանի որ սա այսօր բացարձակ անհրաժեշտություն է՝ դադարեցնելու հրետակոծությունը և կռիվը: Գործ ունենք մեծ հումանիտար ճգնաժամի հետ, պատերազմը հարվածում է քաղաքացիական բնակչությանը:

Ուստի, շնորհակալ եմ նրանց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի կառավարությանը: Հուսով եմ՝ հնարավոր կլինի հասնել հրադադարի:

– Արդյո՞ք Ռուսաստանն իսկապես միակ տերությունն է, որ կարող է հանգեցնել համաձայնության: Դուք ունե՞ք Ռուսաստանի աջակցության կարիքը: Խոսե՞լ եք նախագահ Պուտինի հետ:

– Հստակեցնելու համար՝ սա մեկն է այն հակամարտություններից, որն ունի ձևաչափ, որը կարող է ի վերջո բանակցությունների միջոցով հանգեցնել խաղաղության: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը ստեղծվել է ավելի քան 20 տարի առաջ՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից հետո: Կողմերը քննարկում էին խաղաղ արդյունքը և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Սակայն այս կամ այն պատճառով Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին որոշեց, որ բանակցությունների ճանապարհով չի գնալու խաղաղության: Նրանք որոշեցինք խնդիրը լուծել զենքի միջոցով: Իհարկե, այստեղ շատ առանցքային է Թուրքիայի ներգրավվածությունը:

– Բայց դուք ուզո՞ւմ եք աջակցություն Ռուսաստանի կողմից: Ճգնաժամը սկսվելուց հետո որևէ շփում ունեցե՞լ եք Վլադիմիր Պուտինի հետ:

– Մենք պարբերաբար կապի մեջ ենք Վլադիմիր Պուտինի հետ: Մեր կողմից Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացին մասնակցում են վարչապետը և արտգործնախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ նախագահն ու արտգործնախարարը: Մեր վարչապետն է պարբերաբար կապի մեջ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ հենց նա է պատասխանատու անձը՝ Հայաստանի՛ կողմից, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, քանի որ այն ունի իր նախագահը: Ես ևս իմ նախագահության տարիների ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել նախագահ Պուտինի հետ: Սակայն կրկնում եմ՝ հարթակը Մինսկի խումբն է:

– Դուք մեղադրում եք Թուրքիային ռազմական ներգրավվածության մեջ՝ ի աջակցություն Ադրբեջանի: Սա նախագահ Ալիևը հերքում է: Դուք ունե՞ք ապացույցներ, արդյո՞ք դրանք ցույց եք տվել Ֆրանսիային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ի՞նչ եք խնդրել նրանց անել:

– Ոչ ես, ոչ իմ կառավարությունը կարիք չունենք ներկայացնել ապացույցներ, քանի որ դրանք ակնհայտ են, դրանք ադրբեջանական կողմի, ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների մեջ են, տեսանյութերում ու լուսանկարներում, ինտերնետային կայքերում: Անգամ տարբեր երկրների, այդ թվում և՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքում կան Թուրքիայի կողմից բերված իսլամիստ ահաբեկիչներ: Եվ այս ամենը թուրքական զինուժի, դրոնների, անգամ F-16 կործանիչների ներկայությամբ, որոնք ևս օգտագործվում են:

– Ի՞նչ եք խնդրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անել այս ամենի առնչությամբ: Նրանցից պատասխան պահանջե՞լ եք:

– Ես խնդրել եմ լրջորեն մոտենալ այս ամենին, քանի որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամը մասնակցում է, ներգրավվում է երրորդ կողմերի հակամարտության մեջ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն: Արդյո՞ք Թուրքիան ունի կանաչ լույս ՆԱՏՕ-ից: Եթե այո, ապա մենք պետք է տեղյակ լինենք, եթե ոչ՝ ապա հուսով եմ, որ մեր գործընկերները ՆԱՏՕ-ում իրենց ձայնը լսելի կդարձնեն և Թուրքիայի վրա ճնշում կգործադրեն՝ ասելով, որ նա չպետք է ներգրավվի այս հակամարտության մեջ: Նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, նույնիսկ բարդացնում է իրավիճակը:

– Ադրբեջանի նախագահը պայքարում է իր միջազգայնորեն ճանաչված տարածքները վերականգնելու համար, 20 տարվա բանակցությունները մեծ արդյունքներ չունեն: Ինչու՞ նրանք դա չեն կարող անել:

– Նրանք կարո՞ղ են մարդկանց սպանել կամ պատերազմ սկսել: Կփորձեմ պատասխանել ուրիշ կերպ: Դու բանակցություններ ես վարում, որոնց ավելի քան 20 տարվա ընթացքում որոշակի ձեռքբերումներ եղել են: Բանակցվող հարցերի ծավալը մեծ է: Այս 20 տարիների ընթացքում բանակցողները հասել են շատ կարևոր կետերի, որոնք քաղաքական որոշումների կայացման անհրաժեշտություն ունեն: Այդպիսով՝ մեծ աշխատանք է կատարվել:

Միևնույն ժամանակ, երկու կողմում էլ հիմնական բանակցողների փոփոխություն է տեղի ունեցել: Հայկական կողմից նախկինում երեք նախագահներն են ներգրավված եղել, իսկ այսօր վարչապետն է պատասխանատու բանակցելու համար: Եթե դու մի փոքր դժգոհ ես բանակցություններից, որո՞նք են քո գործողությունները: Դու պատերա՞զմ ես սկսում, թե՞ շարունակում ես բանակցել: Բանակցային գործընթաց վարելը՝ իր բարդ պատմությամբ, շատ դժվարին աշխատանք է: Իսկ ո՞րն է այլընտրանքը: Այլընտրանքը մարդկանց մա՞հն է, ենթակառուցվածքների ավերու՞մը՝ ամբողջ տարածաշրջանում ստեղծելով մեծ անկայունություն: Չեմ կարծում, որ սպառել ենք բոլոր հնարավորությունները: Ժամանակն է վերադառնալ բանակցությունների շուրջ: Դա անելու համար ամենակարևոր քայլերից մեկը Թուրքիայի ներգրավվածությունը բացառելն է:

– Հայաստանի վարչապետն ասել է, որ որպես հակամարտության արձագանք կարող են դիտարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Ինչպիսի՞ հանգամանքներում դա կարվի, որ դեպքում դուք կճանաչեք անկախությունը:

– Այս հարցին պատասխանելու համար կցանկանայի մի փոքր պատմական ակնարկ անել: Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մասն է: Լեռնային, գեղեցիկ այդ տարածքում հայերն ապրել են հազարավոր տարիներ և շարունակում են ապրել: Երբ հայերը 301 թ. ընդունեցին քրիստոնեությունը, կառուցել են եկեղեցիներ, հուշարձաններ և այդպես շարունակ: Ընդամենը 70 տարի է, որ այս տարածքը տրվել էր Ադրբեջանին: Այն տրվել էր Ստալինի կողմից: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ցանկանում է ազատագրել այդ տարածքները: Ազատագրել ումի՞ց: Այն 100 տոկոսով բնակեցված է էթնիկ հայերով: Այդպիսով դու ցանկանում ես ազատագրել տարածքները նրանցի՞ց: Դա կոչվում է էթնիկ զտում, այսինքն՝ ցանկանում են այդ հողերն առանց հայերի: Հայերը կռվում են իրենց կյանքի, ժառանգության, ինչպես նաև իրենց տների, ծնողների և երեխաների համար: Սրանք երկու տարբեր մոտեցումներ են նույն խնդրին:

– Հասկանում եմ, պարոն նախագահ, բայց իմ հարցը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին է, կճանաչե՞ք արդյոք կամ ո՞ր դեպքում դա կանեք:

– Պատասխանը շատ պարզ է: 1994 թվականին, պատերազմի ավարտից հետո, երբ հրադադար էր հաստատվել, քննարկումներ կային, թե պե՞տք է արդյոք Հայաստանը ճանաչի և այլ երկրների հորդորի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայկական կողմը, հաշվի առնելով, որ բանակցային գործընթաց կար՝ Մինսկի խմբի երեք համանախագահողների միջնորդությամբ, զսպվածություն է ցուցաբերել՝ այդ կերպ հնարավորություն տալով, որ բանակցությունները հանգեցնեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման: Սակայն եթե պատերազմը շարունակվի, հնարավոր է, որ Հայաստանին այլ ընտրություն չմնա, քան Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և միջազգային հանրությանը հորդորելը՝ նույնպես ճանաչել այն: