Դավիթ Գարեջի. Ի՞նչ է կատարվում Վրաստանի և Ադրբեջանի միջև այս օրերին. aliq.ge

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո երկրում նորից ակտիվ քննարկման առարկա դարձավ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի համալիրի տարածքում. գրում է aliq.ge-ն:

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ ձեռք են բերվել նոր քարտեզագրական նյութեր, որոնք փոխանցվել են նաև ադրբեջանական կողմին: Վերջինս նաև չէր բացառել, որ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում ձեռք բերված նոր քարտեզագրական նյութերը փոխեն 2006-2007 թթ․ ձեռք բերված համաձայնությունը:

Սեպտեմբերի 30-ին Վրաստանի դատախազությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն հարուցվել էր քրեական գործ՝ Վրաստանի տարածքի մի մասը այլ երկրի տալու մեղադրանքով: Հետաքննությունը սկսվել է 2020 թվականի օգոստոսի 17-ին` Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկատվության հիմքով:

Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են վրաց-ադրբեջանական սահմանի գործով պետական ​​հանձնաժողովի նախկին անդամներ Իվերի Մելաշվիլին և Նատալիա Իլիչովան: Մելաշվիլին Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների դեպարտամենտի սահմանային կապերի ծառայության ղեկավարն է, իսկ Իլիչովան՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ցամաքային սահմանների պաշտպանության վարչության գլխավոր տեսուչը: Դատախազության տեղեկատվության համաձայն՝ անցկացրած փորձաքննությունը պարզել է, որ մինչև 2007 թվականը ներառյալ ձեռք բերված սահմանազատման համաձայնությունը որոշ հատվածներում չի համապատասխանում նախքան այդ գոյություն ունեցող,1937-1938 թվականներին կազմված քարտեզներին, ինչի արդյունքում Վրաստանը զրկվում է շուրջ 3500 հա տարածքից:

Թեմայի շուրջ քաղաքական արձագանքները

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սադրանք է որակել  այն լուրը, թե վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հանձնաժողովը ապօրինի տարածքներ է հանձնել այլ պետության:

«Հաջորդ քայլն այն կլինի, որ նրանք կստիպեն նախկին փոխարտգործնախար Մանջղալաձեին՝ խոսել, իսկ վերջինս կասի, որ նա ինձնից  այդ տարածքների օտարման հանձնարարություն է ստացել: Հետո նրանք ծրագրում են Մոսկվայում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին խոսեցնել, որոնք էլ կասեն, որ դրա դիմաց 30 միլիոն են վճարել, կամ 80: Պատմություն կսարքվի այն մասին, որ մենք վաճառել ենք վրացական հողերը: Իրականում, ամեն ինչ հակառակն է»,- ֆեյսբուքում տեսաուղերձում ասում  է  Սաակաշվիլին:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով Ադրբեջանը եղել է, կա ու կմնա Վրաստանի  ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը:

«Ոչ հետաքննություն սկսելու փաստը, ոչ էլ նոր բացահայտված հանգամանքներից ելնելով` ադրբեջանական կողմի հետ բանակցությունները և արդար լուծում գտնելու գործընթացը, որով մենք կվերանայենք դեմարկացիայի նախնական համաձայնագրերը,  չեն վնասի մեր երկկողմանի պատմականորեն շատ ամուր, բարեկամական հարաբերություններին, քանզի  մենք ոչ մի բողոք չունենք Ադրբեջանի պետությունից, առավել ևս ՝ նրա քաղաքական ղեկավարությունից», — ասել է նախարարը:

Թեմային անդրադարձել են նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, որոնք նույնպես հայտարարել են, որ սա Վրաստանի ներքին գործն է և հետաքննությունը ոչ մի ազդեցություն չի ունենա վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Վրաստանի ԱԳ նախարարը ասել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի հետ առաջացած խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելն ավելորդ շահարկում է. «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ ցանկացած քաղաքական շահարկում, թե իբր սա կվնասի վրաց-ադրբեջանական հարաբերություններին, կամ կապ ունի ներկայիս հակամարտության հետ, բացարձակապես անհիմն է: Ուզում եմ հիշեցնել, որ մեր հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ տեղի է ունեցել  հակամարտության սրացումից առաջ, հետևաբար սա քաղաքական մանիպուլյացիա է ու հակապետական վերաբերմունք»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ Ադրբեջանի հետ համաձայնության կգան, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար և չի վնասի կողմերի շահերին:

Այս խնդրի քննարկման համատեքստում  կարևոր հանգամանք է նաև Վրաստանում հոկտենբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հարցը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով վրաց-ադրբեջանական սահմանի թեմայի ակտիվացումը կապված է ընտրությունների հետ և իշխանությունը փորձում է այս թեման դարձնել իր նախընտրական քարոզարշավի մի մաս և նախկին իշխանություններին վարկաբեկելու ևս մեկ հնարավորություն:

Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական ​​սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող`  Դավիթ Գարեջի 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը  լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը: