Էրդողանի Թուրքիան հարբած է իշխանությունից․ The Jerusalem Post

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Էրդողանը վերջին տարիներին բավական հստակ հայտարարել է իր արտաքին քաղաքական նպատակների մասին, և միջազգային հանրությունն այդ նախազգուշացումներին պիտի հետևողական լինի։ Այս մասին գրում է The Jerusalem Post պարբերականը։

Հրապարակման մեջ նշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը Թուրքիային մեկ այլ հնարավորություն է տվել՝  ընդլայնել իր բռնի, իմպերիալիստական հակումները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկաթե բռունցքի տակ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած բռնությունն էլ, փաստորեն, մասամբ ղեկավարվում է Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով ներկայիս թուրքական ռեժիմի առավել ագրեսիվ արտաքին քաղաքականությունը։

Ըստ The Jerusalem Post-ի՝ Լիբիայից մինչև Սիրիա, Հունաստան, Իրաք ու Ադրբեջան և, այո՛, նույնիսկ Իսրայել, Թուրքիայի գործողությունները դուրս են միջազգային իրավունքի կամ բարոյականության ցանկացած նորմից։

«Թուրքիան օգտվեց Սիրիայում տիրող արյունալի քաղաքացիական պատերազմից և ակտիվ ռազմական գործողություններ սկսեց 2016 թվականից, որը շարունակում է մինչև այսօր օկուպացնել Սիրիայի տարածքները՝ տեղական քրդական բնակչությանը ճնշելու համար՝ պատրվակով, թե «ահաբեկչական տարածքներն» են մաքրում։ Բազմաթիվ անկախ կազմակերպություններ հայտնում են, որ Թուրքիան էթնիկ զտումներ ու այլ պատերազմական հանցագործություններ է իրականացրել տեղի բնակչության նկատմամբ։ Եվ Թուրքիայի ռազմական հանցագործություններն ու ագրեսիան չեն դադարում ոչ միայն Սիրիայում»,- նշվում է հոդվածում։

Ըստ պարբերականի՝ Թուրքիան սկսել է Սիրիայում հավաքագրել տեղի բնակիչներին՝ Լիբիայում պատերազմի համար, ևս մեկ բռնի հակամարտություն, որում Թուրքիան խառնված է, և հիմա էլ տեղեկություններ կան, որ Անկարան սիրիացիների է հավաքում՝ Հայաստանի դեմ պայքարի համար։ Վերջերս Թուրքիայի ներգրավվածությունը ընդլայնվեց, քանի որ Անկարան աջակցում է Բաքվին ԼՂ հակամարտության գոտում Հայաստանի դեմ բռնություններին։

Հոդվածում խոսվում է նաև այն մասին, որ Էրդողանի հետաքրքրությունները տարածվում են անգամ Իսրայելի վրա, քանի որ «նա իրեն համարում է «Մուսուլման եղբայրների» կողմնակիցը, աջակցում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, որոնց  դիմավորում են Թուրքիայում ու նույնիսկ տալիս քաղաքացիություն»։ Բահրեյնի ու ԱՄԷ-ի հետ խաղաղության պայմանագրերի կնքումից հետո էլ Թուրքիան դեմ դուրս եկավ արաբական աշխարհին՝ հրապարակային դատապարտելով խաղաղությունը։ Բացի այդ՝ Էրդողանը նաև թվիթերյան գրառում արեց, որ Երուսաղեմն իրենցն է։

«Էրդողանը վերջին տարիներին հստակ կերպով պարզաբանել է իր արտաքին քաղաքական մտադրությունները, և միջազգային հանրությունը պիտի ականջալուր լինի։ Թուրքիան անազնիվ դերակատար է, որ իրականացնում է մարդու իրավունքների խախտումներ ոչ միայն իր սեփական բնակչության նկատմամբ, այլև Սիրիայում, Լիբիայում ու Ադրբեջանում»,- նշվում է հոդվածում։

Լրատվամիջոցը գրում է նաև, որ չնայած Իսրայելը բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Հայաստանի հետ՝ Իրանի հետ դաշինքի պատճառով, Իսրայելը պիտի շատ զգույշ լինի այս հակամարտությունում Ադրբեջանի հետ դաշնակցելիս։

«Մենք չպետք է արհամարենք Էրդողանի ագրեսիան։ Պետք է պատասխանենք Թուրքիային և վերջ դնենք տարածաշրջանում նրա ներգրավվածությանը»,- եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան