Չեք պատկերացնի՝ հակառակորդի քանի դիակ կա ռազմաճակատում. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
Բոլորը

Մենք պատրաստ ենք: Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով մարդասիրական դադարի և այդ ընթացքում մարտադաշտից զոհերի մարմինները հեռացնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Դուք չեք պատկերացնում մեր դիրքերի մատույցներում հակառակորդի դիակների քանակը: Նույնիսկ իսլամի օրենքներով դրանք մեկ օրից ավելի չպետք է մնան, սակայն նրանք չեն համաձայնվում դիակները տանել: Կարմիր Խաչի բոլոր հորդորները զուր են լինում: Նրանք նույնիսկ տեղեկատվություն չեն փոխանցում իրենց հասարակությանը, թե ովքեր են մահացել, վիրավորվել և այլն: Պարոն Ալիևն ու Էրդողանն այս հարցում էլ են գնում ծայրահեղ քայլերի: Բոլոր պատերազմներում կան գրված ու չգրված օրենքներ: Դրա համար կա Կարմիր Խաչ, որի գրասենյակը ևս հրթիռակոծվում է Ստեփանակերտում: Ուղղակի պարոն Ալիևին ձեռնտու չէ դիակների համար դադար տալ, դրանք տեղափոխել հուղարկավորության համար: Դա պատերազմի ամբողջ բովանդակությունն ի հայտ կբերի իրենց բնակչության համար»,- ասաց Քոչարյանը:

Նա հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է հարցը բարձրացնի, դիակները պետք է հեռացնել մարտի դաշտից:

Մանրամասները՝ տեսանյութում։