Ումի՞ց պահանջել Հայաստանի ապագան

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկից ի վեր պետության բարձրագույն ղեկավարության մակարդակով մեզ համոզում են, թե ուր որ է՝ երկիրը կգնա շեշտակի զարգացման: Սպասվող կտրուկ փոփոխություններից ամենակարևորը խորհրդարանի դերի ու հեղինակության բարձրացումն է: 
Մայիսի 18-ին կայացած ԱԺ անդրանիկ նիստի ուղերձում հանրապետության ղեկավարը պատգամավորներին պատգամեց. «Կառավարման խորհրդարանական ձևը պառլամենտի ու կառավարության գործունեության նոր կարգ ու փիլիսոփայություն է ենթադրում: Արդյունքում այս հարթակը դառնալու է այն թիվ մեկ քաղաքական ամբիոնը, որտեղից պետք է հնչեն անվտանգ, ապահով, արդար պետություն ունենալու ճանապարհներ մատնանշող ելույթներ: Այս դահլիճը այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ»:

Պատգամավորներն էլ, փաստորեն, դառնում են թիվ 1 քաղաքական գործիչնե՞րը: Ահա թե ինչ փոխվեց խորհրդարանում Գալուստ Սահակյանից հետո, ով հորդորում էր չքաղաքականացնել ԱԺ ամբիոնը: Թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր երկրում ճակատագրական որոշումներն ովքե՞ր են կայացնելու և ովքե՞ր են լինելու այդ որոշման պատասխանատուները: Մեր Ազգային ժողովի դերը, հեղինակությունը, ֆինանսական, մտավոր, օրենսդրական կարողությունները խորհրդարանի աշխատանքին հետևողները լավ գիտեն: Կա խումբ, որը ճակատագրական որոշում է կայացնում՝ որոշակի պատեհությունից ելնելով՝ թիկունքում ունենալով խորհրդարանի բացարձակ մեծամասնություն ՀՀԿ-ն և չունենալով անձնավորված պատասխանատվություն: Իսկ երբ պատասխանատվությունը, ըստ օրենքի, կրում են կոլեկտիվ որոշում կայացնողները, նույնն է, թե պատասխանատվության կրող չկա, քանի որ չես կարող մեղքը բարդել պարզապես խմբակցության վրա:

Գործն ավելի է բարդանում հատկապես ներկա խորհրդարանի պայմաններում: Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովը, նոր Ընտրական օրենսգրքով ամրագրված տարածքային ցուցակների շնորհիվ, պահպանեց մականունավորի, կիսաքրեականի, օրենսդիր մարմնից խորթացողի կերպարը: Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ռեյտինգային թեկնածուները միասին ՀՀԿ-ին ապահովեցին 740 հազար ձայն, մինչդեռ ռեյտինգայիններից դուրս ՀՀԿ-ն հավաքեց ընդամենը 30 հազար ձայն: Հետևաբար` մականունավոր ռեյտինգայիններն ամեն վայրկյան կարող են մատ թափ տալ ու ասել, որ իրենք են կուսակցությունն անցկացրել խորհրդարան և հենց իրենց խոսքը պետք է անցնի:

Ո՞րն է ավելի լավ՝ որոշումները միանձնյա կայացնի թեկուզ շատերի կողմից չընդունվող իշխանության լիդե՞րը՝ պատասխանատվություն ստանձնելով իր կայացրած որոշման համար, թե՞ մականունավորների, փողատերերի, քրեական կերպարների ու նաև՝ օրինավոր պատգամավորների ամբողջությունը՝ անհասկանալի ու անդեմ պատասխանատվությամբ: Ստացվում է, որ նախագահի հայտարարած թիվ մեկ ամբիոնի պատասխանատուները, տերերը և պառլամենտական հանրապետության առաջամարտիկներն այն մարդիկ են, որոնք կարողացան գնել այդ ամբիոնը և որոնց խորթ է պառլամենտական մշակույթը: Հարց է առաջանում՝ թիվ 1 ամբիոնը քրեակա՞ն է, ֆինանսակա՞ն, թե՞ քաղաքական: Հայաստանը թևակոխել է մի փուլ, որը կարելի է համարել ընդհանուր անպատասխանատվության շրջան, և որը կարող է տևել այնքան, որքան տևելու է ռեյտինգային կրիմինալով համալրված պառլամենտական հանրապետության կյանքը:

Հատկապես այս պահին կոլեկտիվ պատասխանատվությունը կարծես շատ անհրաժեշտ էր նախագահ Սարգսյանին: Կառավարման ձևի փոփոխումը ոչ միայն իր իշխանությունը երկարաձգելու, այլև կարևորագույն որոշումների ընդունման պատասխանատվութունը իր ուսերից գցելու հարմար տարբերակ է: Իսկ այս պահին նման ամենակարևոր հարցը կարող է լինել արցախյան կարգավորումը` տարածքների զիջման գնով: Եթե նախագահը չի կարող գնալ նման քայլի, դա կարող է անել խորհրդարանը: Դե արի ու գտիր պատասխանատուին:

 

Սևակ Հակոբյան