Մեր զինվորները զոհվում են նաև հավասարության նշան դնող հայտարարությունների պատճառով․Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Աշխարհում քաղաքականությամբ զբաղվողների աչքերն ու ականջները մնում են փակ, անկախ նրանից` ինչ են տեսնում ու ինչ են լսում: Ակնհայտ է մեկ բան՝ այս պատերազմը քաղաքակրթական և արժեբանական պատերազմ է, որը մենք մղում ենք նաև նրանց փոխարեն, ովքեր հարկի ու անհարկի հանդես են գալիս այդ արժեքների պաշտպանության դիրքերից։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ իրերն իրենց անունների կոչով դիմելու դեպքում պետք է ասել. «Ինչպես մեր ռազմավարական դաշնակիցները, այնպես էլ մեզ մարդու իրավունքների ու ազատությունների մասին ճառեր կարդացողները թքած ունեն ինչպես մեր ռազմավարական շահերի, այնպես էլ մարդու ամենաաստվածային իրավունքի՝ կյանքի իրավունքի բռնաբարման իրողությունների վրա»:

«Մինչ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գրվում են դատապարտող դատարկ հայտարարություններ, այդ նույն պահին զոհվում են մեր զինվորներն ու խաղաղ բնակիչները: Զոհվում են ոչ միայն ադրբեջանական հրետակոծությունների, նաև հավասարության նշան դնելով՝ այդ հրետակոծության իրավունքը լեգիտիմացնող հայտարարությունների պատճառով»,- ասաց պատգամավորը:

Նա նաև շեշտեց. «Մենք հաղթելու ենք մեզ պարտադրված պատերազմում, բայց ճշմարտությունը ևս հաղթելու է, հաղթելու է երեսպաշտությանն ու երկակի ստանդարտներին»:

Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է:

Մանրամասները՝ տեսանյութում: