Հայաստանը պատերազմ սկսելու ոչ մի դրդապատճառ չունի․ Թոմաս դե Վաալ

Լուրեր

26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
Բոլորը

Հարավային Կովկասում հայտնի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը համոզված է, որ Ադրբեջանն առաջինն է սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ռազմական գործողությունները, քանի որ Հայաստանը պատերազմ սկսելու ոչ մի դրդապատճառ չունի։ Այս մասին փորձագետն ասել է «Ahval» գործակալությանը տված հարցազրույցում, գրում է gagrule.net-ը:

«Հայաստանը պատերազմում հաղթել է 1990-ականներին, նրանք ունեն այն տարածքը, որն ուզում էին։ Նրանք ցանկանում են կարգավորել ստատուս քվոն»,- ասել է դե Վաալը։

Թոմաս դե Վաալը հավելել է, որ մի քանի պատճառներից ելնելով՝ Ադրբեջանը հավատում է, որ իր ռազմական գործողությունները կպսակվեն հաջողությամբ։

Պարբերականը ներկայացրել է նաև իրադարձությունների քրոնիկոնը։

«Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել շփման գծում՝  հարվածելով խաղաղ բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին։ Արցախի բնակիչներին կոչ է արվել մտնել ապաստարաններ։ Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը կլինի համարժեք, և որ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու անձամբ Իլհամ Ալիևը։

Համաձայն հստակեցված տվյալների՝ թշնամին ունի շուրջ 200 մարդկային կորուստ, ոչնչացվել է 30-ից ավելի տանկ, 2 տասնյակից ավելի ԱԹՍ և այլ զենք ու զինտեխնիկա։

Խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան՝ Մարտունիում զոհվել են մեկ կին ու մեկ երեխա։

Նախնական տվյալների համաձայն՝ հայկական կողմն ունի 16 զոհ ու ավելի քան 100 վիրավոր»,- գրել է պարբերականը։