2018-ի հեղափոխությունն անկախության երաշխավորման կարևոր շարժում էր, երբ ներսում ազատություն ձեռք բերվեց․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
26.11.2026 | 18:29
ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են կառույցի յոթնամյա բյուջեն և Ուկրաինային օգնությունը
Բոլորը

Անկախությունից հետո մենք կարողացանք ստեղծել անուններով պետական մարմիններ, սակայն չկարևորեցինք ազատությունը՝ որպես անկախության կարևոր երաշխիք։ Այս մասին այսօր «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելը՝ ավելի» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«2018 թվականի թավշյա հեղափոխությունը, կարելի է ասել, իրապես անկախության երաշխավորման կարևոր շարժումն էր, երբ այդ ազատությունը ներսում ձեռք բերվեց։ Կան ծայրահեղ գնահատականներ, որ սա ավելի կարևոր է, քան անկախությունը։ Իհարկե, դա այդպես չի, բայց անկախության բովանդակային երաշխիքի՝ ազատության վերականգնումը կարևոր էր։ Մենք, իհարկե, այս հարցում ունենք մտահոգություններ, որ մշտապես պետք է նշել․ ազատությունների երաշխավորումը ենթադրում է նաև դրանց հիմնական երկխոսությունները, այսինքն՝ կարծիքների արտահայտում, լսել մեկը մյուսին, որոշումների կայացմանը մարդկանց մասնակցություն։ Որովհետև այն, ինչ հիմա կատարվում է, երբ մարդիկ Կառավարության մոտ ցույց են անում և ասում, որ մենք ուզում ենք գնալ Ռուսաստան, սա լուրջ մտահոգող խնդիր է։ Ծավալի մասին չի խոսքը, միտումների, գործոնների մասին է խոսքը»,- մասնավորապես նշեց Արթուր Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։