Երիտասարդությունն այն ուժն է, որը ստեղծել և պահպանելու է անկախության գաղափարը․ Անի Տեր-Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխությունն արեցին ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ «Իմ քայլը» խմբակցությունը, այլ երիտասարդությունը։ Այս մասին այսօր «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելը՝ ավելի» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ և «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Անի Տեր-Մելիքսեթյանը։

«Անկախության գիտակցումը հենց երիտասարդությանն է պատկանում։ Եկեք հիշենք 2013 թվականի ընտրակեղծիքների դեմ պայքարը, 2017 թվականին «Տարկետում լինելու ա» պայքարը։ Այդ ամենի մեջ, այո՛, ներգրավված էր ամբողջ ժողովուրդը, բայց պետք է հասկանանք, որ կորիզը երիտասարդությունն էր։ Հանրության ամենահզոր, ամենաանվախ ուժը երիտասարդությունն է։ 1991 թվականին ստորագրված թուղթ չէր անկախությունը, այլ գաղափար, որը պետք էր իրականացնել, և եկեք ընդունենք, որ իսկապես երիտասարդությունն այն ուժն է, որը թե՛ ստեղծել, թե՛ պահպանել և թե՛ շարունակելու է պահպանել անկախության գաղափարը»,- նշեց Անի Տեր-Մելիքսեթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։