Փաշինյանի հրաժարականը մերժված, երկրի ապագան պղծած ուժերն են պահանջում․ դա բարոյական չէ․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ

– Պարո՛ն Նորիկյան, երեկ հանրությունն ականատես եղավ ՀՀ վարչապետի ու ԲՀԿ ղեկավարի բանավեճին, միմյանց հասցեին ոչ քաղաքական բառապաշարով որակումներ էին։ Փաշինյանի միտքն այս էր՝ «ինչպե՞ս կարող է բռնաբարություն կատարածը խոսել ազգային արժեքներից», Ծառուկյանն էլ պատասխանեց՝ «հոգեկան հիվանդը պիտի բարձր պաշտոն չզբաղեցնի»։ Դուք սա դժգույն իրականության դրսևորում եք որակել։ Կմանրամասնե՞ք Ձեր գնահատականը։

– Ընդհանուր առմամբ, իմ գնահատականը երկրի քաղաքական համակարգին և քաղաքական էլիտային էր վերաբերվում՝ այն առումով, որ քաղաքական դիսկուրսի որակն այն աստիճանի է ընկած, ինչը խոսում է Հայաստանում գոյություն ունեցող խորքային խնդիրների մասին։ Այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ գործ ունենք երկրի փաստացի ղեկավարի և խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարի հետ, և նրանց բառապաշարը ու միմյանց նկատմամբ դրսևորվող քննադատությունների որակը ինձ հնարավորություն է տալիս արձանագրելու, որ Հայաստանում քաղաքական դաշտում ապագայի բանավեճի բացակայությունն այսպիսի արդյունքներ է արձանագրում։ Սա խոսում է հանրության մեջ գոյություն ունեցող խորքային խնդիրների մասին՝ այն առումով, որ, ինչ-ինչ, բայց այս խորհրդարանը մեր ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան է, հետևաբար՝ մեր ժողովուրդն այստեղ մտածելու բան ունի։ Բայց, այնուամենայնիվ, թողնենք, թե Գագիկ Ծառուկյանն ինչպիսի արտահայտություններ է արել, բոլոր դեպքերում, նրա անցած ճանապարհը և նրա այսօրվա կարգավիճակը՝ որպես պատգամավոր և, մոդային տուրք տալով արձանագրենք՝ որպես խոշոր սեփականատեր, կարող է իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ։ Բայց, հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը և այսօրվա նրա կարգավիճակը, իմ խորին համոզմամբ, և սրտի ցավով եմ արձանագրում, նա պետք է այսօր քաղաքական ճաշակ թելադրողը լինի, պետք է չափանիշ սահմանի քաղաքական դաշտում, քաղաքական օրակարգ ստեղծողը պետք է լինի։ Երբ իջեցվում է այդ մակարդակը՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը, իրենից ինչ է ներկայացնում և ինչպիսի բնութագիր ունի, ես կարծում եմ՝ սա չի խոսում քաղաքական համակարգի առողջ լինելու մասին։

– Հեղափոխությունից հետո ակնկալիք կար, որ քաղաքական դիսկուրսի որակը էականորեն կփոխվի, քանի որ, ինչպես ընդունված էր ասել, նախկին օլիգարխներին եկել են փոխարինելու ուսյալ երիտասարդներ, որ բիզնեսմենները քաղաքականությունից կհեռանան վերջնականապես, որ հանրային դիսկուրսը կլինի գաղափարների շուրջ, որ ավելի շատ հանրային բարիք ստեղծելու շուրջ կլինի բանավեճը, և ոչ թե լեզվակռիվ կհիշեցնի։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում։

– Շատ կարևոր հարց եք բարձրացնում, բայց մի փոքր հետադարձ հայացք նետենք մեր անցյալի պատմությանը։ Եթե կհիշեք՝ Հայաստանի անկախության առաջին տարիներին՝ հետպատերազմյան շրջանում, մինչև 1998 թվականի իշխանափոխությունը, ՀՀ-ում որոշ գեներալներ քաղաքական պրոցեսներում ունեին ակտիվ դերակատարություն կամ ազդեցություն։ 1998-2008 թվականներին՝ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, գեներալներին զուգահեռ՝ քաղաքական ազդեցություն ձեռք բերեցին օլիգարխները, այսինքն՝ հարուստները սերտաճեցին քաղաքական իշխանության հետ, այնուհետև իրենք ձեռք բերեցին իշխանության լծակներ, և փաստացի ՀՀ-ում սաղմնավորվեց քրեաօլիգարխիկ համակարգը։ 2008-2018թթ․ օլիգարխիկ համակարգի զարգացման տեմպերը մի փոքր նվազեցին, բայց քրեաօլիգարխիկ համակարգի ազդեցությունն ամբողջությամբ չվերացավ։ 2018 թվականը շատ լուրջ հնարավորություն էր, որ այդ քաղաքական ուժերի հեռացմամբ Հայաստանում իշխանության կգա մի քաղաքական ուժ, որը կլինի ոչ միայն հեղափոխական, այլ նաև ռեֆորմատոր, ովքեր իսկապես ամեն ինչ կանեն և կփոխեն մեր կյանքի որակը։ Եվ քաղաքական այնպիսի դիսկուրս, ապագային վերաբերող այնպիսի բանավեճեր կսկսեն հանրության, հասարակության ներսում, որոնք հնարավորություն կտա առաջ գնալու։ Բայց, ցավոք, պետք է արձանագրել, որ գործող քաղաքական էլիտան իր գործունեությունը կառուցում է անցյալի վրա, անցյալի խնդիրները քննարկելու, անցյալի մեղավորներին միայն խոսքով դատափետելու միջոցով փորձ է արվում կառուցել գործող քաղաքական օրակարգը։ Գործող քաղաքական իշխանության համար նրանց հիմնական ելման կետը անցյալն է։ Եթե չկա այդ անցյալը, իրենք ասելիք չունեն, անելիք չունեն՝ ապագայի բանավեճ չկա, ապագայի օրակարգ չկա, ռազմավարական լուծումներ չկան, Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների լուծման բանաձևեր չեն ներկայացվում։

– Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկու «Դոսյե» կենտրոնը ՀՀ-ում Ռուսաստանի գործակալների մասին հետաքննություն է  հրապարակել։ Ըստ դրա, մինչև օգոստոս հնարավոր չի եղել չեզոքացնել Նիկոլ Փաշինյանին և հիմա կոշտ սցենար է գործարկվել։ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի ակտիվացումն ու վարչապետի հրաժարականի պահանջը արդյո՞ք կարող են տեղավորվել կոշտ սցենարի տրամաբանության մեջ։

– Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թույլ է տալիս բազմաթիվ սխալներ, դա արձանագրում է հենց ինքը՝ Փաշինյանը։ Բայց եթե դրա համար պետք է պահանջվի հրաժարական․․․ խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ ովքե՞ր են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մերժված, հեռացված, հեղինակազրկված, վարկաբեկված քաղաքական ուժերը։ Եթե Փաշինյանի կողմից թույլ տրված սխալների համար պետք է պահանջվի     նրա հրաժարականը, այդ հրաժարականը պահանջողների սխալների համար Նիկոլ Փաշինյանը նրանց պետք է հիմա առնվազն գնդակահարած լիներ։ Այսօր գործող իշխանության հրաժարականի մասին խոսում են մարդիկ, ովքեր ուղղակի պղծել են մեր երկրի ապագան, ընտրական համակարգը, խաթարել են Հայաստանի բնականոն զարգացումը։ Բնականաբար, Փաշինյանը հավերժ չէ, և գալու է նրա հեռանալու ժամանակը, բայց բարոյական չէ, որ այն մարդիկ, ովքեր պղծել են մեր երկրի զարգացումը, այսօր խոսում են Փաշինյանի հրաժարականի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան