Վստահ եմ՝ Ծառուկյանի՝ հոգեկան խնդիրների վերաբերյալ գրառումը Գևորգ Պետրոսյանին է վերաբերում. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
Բոլորը

Վարչապետը որևէ քաղաքական ուժի հետ փոխհրաձգության մեջ չէ: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մամուլում, ինչպես նաև այլ տեղերում տեղեկություններ են պտտվում, որ նա առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: Նաև երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը՝ ընդամենը մի քանի ամիս լինելով սոցապնախարար: Կարծում եմ, որ այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը: Հիմա, Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում, փորձում է վեր հանել նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Հստակեցնող հարցին՝ այսինքն վարչապետի՞ն ուղղված չի եղել, Սիմոնյանը նշեց, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ ավելի հստակ կգրեր. «Ես նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին»:

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Կարծում եմ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: