Մեր թիվ 1 խնդիրը դատավորների հաստիքների քիչ քանակն է․ ՍԴ դատավորի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանին խորհրդարանում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ Դրանից հետո պատգամավորներին իր տեսլականները ներկայացրեց Խունդկարյանը, ապա պատգամավորները հարցեր ուղղեցին նրան:

ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, դիմելով Երվանդ Խունդկարյանին, նշեց. «Դատական համակարգը տնտեսության վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկն է: Միշտ հնչել են կարծիքներ, որ Հայաստանում վերջին տարիներին տնտեսական զարգացմանը խանգարող գործոններից մեկը եղել է դատական համակարգը: Որքանո՞վ են այդ թեզերը հիմնավոր, որքանո՞վ է դատական համակարգը խանգարել տնտեսության զարգացմանը և ո՞րն է եղել պատճառը, որ չենք ունեցել ավելի լավ դատական համակարգ»:

Երվանդ Խունդկարյանն ասաց՝ դատարանների դերն իսկապես մեծ է հասարակության կյանքի շատ ոլորտներում, այդ թվում՝ ազատորեն տնտեսական գործունեություն իրականացնելու տեսանկյունից, և կարծիք հայտնեց, որ թիվ 1 խնդիրը դատավորների հաստիքների քիչ քանակն է:

«Ուշացված արդարադատությունը համարժեք է մերժված արդարադատությանը, բայց պետք է հասկանանք՝ որոնք են օբյեկտիվ հիմքերը… Դատավորների քանակը չի բավարարում այն գործերի ծավալին, ինչպիսին ունենք այսօր: Դատավորների ծանրաբեռնվածությունը պետք է լինի այնպիսին, որ արդյունքում չտուժի գործերի ողջամիտ ժամկետում քննության անձի իրավունքը»,- ասաց Երվանդ Խունդկարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: