Եթե ՍԴ-ն որևէ իրավադրույթ ճանաչել է հակասահմանադրական, իր խոսքը պետք է ասի նաև ԱԺ-ն. Խունդկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Մեկնարկել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը։ Քննարկվում է ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

Խունդկարյանն իր ելույթում կարևորեց Դատավորների ընդհանուր ժողովի մասնակցությունը ՍԴ կազմավորման գործընթացին՝ նշելով. «Սահմանադրական դատարանը, լինելով դատական իշխանության կրողը, այդ իշխանության մի մասնիկը, օրգանական սերտ կապի մեջ պետք է գտնվի այդ իշխանությունը կրող մյուս սուբյեկտների հետ: Դատական իշխանության մասնակցությունը կարևորում եմ նաև ՍԴ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու առումով»:

«ՍԴ-ն 4-րդ դատական ատյան չէ և չպետք է հեղինակազրկի դատական իշխանության մյուս սուբյեկտներին»,- իր ելույթում հայտարարեց ՍԴ դատավորի թեկնածուն:

Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ ՍԴ-ն պետք է լիազորված լինի սահմանադրական նորմերը ինքնուրույն մեկնաբանելու․ «ՍԴ որոշումները կարծրացած երևույթներ չեն և կարող են փոփոխվել: Սահմանադրության դրույթը փոխելու լիազորության դեպքում կկանխվի Սահմանադրության հաճախակի փոփոխությունը»:

«Եթե ՍԴ-ն որևէ իրավադրույթ ճանաչել է հակասահմանադրական, իր խոսքը պետք է ասի նաև ԱԺ-ն` որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող մարմին»,- ընդգծեց Երվանդ Խունդկարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: