Շիրակի մարզի դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բոլոր դպրոցներում, նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, աշխատակիցները COVID-19-ի թեստավորում են անցնում։ Շիրակի մարզի դպրոցներում թեստավորման գործընթացը սկսվել է։ Ընդհանուր առմամբ, մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։

Գյումրիի գրեթե 10 դպրոցի աշխատակիցների թեստավորումն ավարտվել է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կան։

«Դեպքեր ունենք մի քանի դպրոցներում, մասնագետները դրանք գնահատում են ոչ անհանգստացնող։ Դպրոցներ կան՝ 1 դեպք, նաև 3 դեպք ենք ունեցել։ Նրանք, ովքեր դրական են, արդեն մեկուսացվել են մինչև դասապրոցեսը սկսվելը։ Չեմ կարծում, որ եթե 3 դրական դեպք է հայտնաբերվել, այդ դպրոցում դասապրոցեսը պիտի չսկսվի։  Չի կարող նման բան լինել, որովհետև երեք հոգին կմեկուսացվեն, դասապրոցեսը սկսվելուց մի շաբաթ հետո կարող են գնալ աշխատանքի։ Իհարկե, կհսկվեն նաև առողջության առաջնային պահպանման մասնագետների՝ իրենց ընտանեկան բժիշկների կողմից»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Դպրոցների անձնակազմերի թեստավորումն իրականացվում է առաջնային օղակի մասնագետների կողմից, հենց դպրոցի տարածքում։

«Դպրոցներ կան, որոնք կցված են առողջության առաջնային օղակներին։ Կազմակերպում ենք հենց այն առաջնային օղակի մասնագետների միջոցով, որոնք կցված են տվյալ դպրոցին։ Առավոտյան խումբը գնում է դպրոց, որտեղ ցուցակը կա։ Թեստավորվում են ուսուցչական և վարչական անձնակազմերը։ Այդ ցուցակով մեր առաջնային օղակի աշխատակիցները դպրոցներում նմուշառում են իրականացնում»,- պարզաբանեց Լեյլի Ասլանյանը։

Մարզպետարանի պատասխանատուի խոսքով՝ մասնավոր դպրոցների, քոլեջների ու կրթական հաստատությունների պարագայում, որոնք կցված չեն որևէ առաջնային օղակի, տնօրենների կողմից տեղեկանք է տրամադրվում աշխատակիցներին, որով վերջինները ներկայանում են այն առողջության առաջնային օղակ, որտեղ գրանցված են։ Այնտեղ էլ նմուշառվում են։

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում նմուշառումների թիվն ավելացել է, ինչը պայմանավորված է դպրոցներում իրականացվող թեստավորման գործընթացով։ Մասնավորապես, երեկվա տվյալներով՝ 204 նմուշառում է իրականացվել, արձանագրվել է 15 դրական դեպք։

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը տրիաժ է իրականացնում, այս պահին հիվանդության կասկածով 5 մարդ ունենք պառկած։ Նրանք պետք է նմուշառվեն։ Վարակը հաստատվելու դեպքում, եթե ցուցում ունենան ստացիոնար բուժման,  կուղեգրվեն ստացիոնար բուժման, եթե ոչ, առաջնային օղակի հսկողության տակ կվերցնեն»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Հավելենք, որ Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 705 մարդ, որոնցից 227-ը՝ դրական ախտորոշմամբ։

Էմմա Չոբանյան