Ի՞նչ չափանիշով եք ընտրել տուժողներին․ նրանց, ովքեր Մարտի 1-ի մեղքը բարդելու են Քոչարյանի վրա՞․ Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն առաջարկել էր, որ տուժողի իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները սահմանադրական կարգի տապալման գործով հանդես գան վկայի կարգավիճակով: Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այդ միջնորդության վերաբերյալ դատախազության հնչեցրած առարկություններին, որոնց համաձայն՝ ՀՔԾ-ում քննվող գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կարգավիճակը պահպանում են նաև առանձնացված մասով, Ալումյանը նկատեց՝ այդ դեպքում ինչո՞ւ են 268 տուժողից ընդամենը 102 հոգու առանձնացրել ու այդ գործում նրանց ներգրավել, որո՞նք են այդ ընտրության չափանիշները։

«Միգուցե դուք ընտրության հիմք եք ընդունել այն փաստը, որ այդ մարդիկ պատրաստ են Մարտի 1-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Ռոբերտ Քոչարյանի վրա՞։ Միգուցե դա՞ է ձեր չափանիշը։ Եթե ոչ, ապա բացատրեք, թե ո՞րն է ձեր չափանիշը։ Ինչո՞ւ 268 անձանցից դուք 102-ին եք ընդգրկել դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում, իսկ 126-ին չեք ընդգրկել։ Միգուցե այն մարդկանց մարմնական վնասվածքները տարբերվում են այդ անձանց մարմնական վնասվածքներից։ Նայում ենք փորձագիտական եզրակացությունները, տեսնում ենք՝ տարբերություն չկա։ Չափանիշը ո՞րն է»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ դատարանը հանդես է գալիս մեղադրանքի կողմում:

Մանրամասները՝ տեսանյութում: