ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ, ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը
Քաղաքականություն
08.09.2020 | 16:11«ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:
Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: