Կարանտին բառը փոխարինենք հրաշք բառով․ բա՞ն է փոխվելու․ Ռուբինյանը՝ Զոհրաբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը համաձայն չէ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն մտքին, որ այլ երկրներում, կարանտին բառը լսելով, կհրաժարվեն Հայաստանի համար օդային սահմանները բացելու մտքից։

«Ձեր կարծիքով՝ եվրոպական երկրների արտգործնախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ վայ, կարանտին բառը կա, վերջ, ուրեմն պետք է Հայաստանից ոչ մեկը չգա՞ մեզ մոտ: Այսինքն, Ձեր կարծիքով, տարբեր երկրների պետական կառավարման ապարատներում այս մակարդակի են որոշումները կայացվո՞ւմ: Չէ, այդպես չէ, սիրելիներս: Երբ մի երկրից մուտքը կամ ելքն արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչը հետևյալն է՝ ինչպիսի համաճարակային վիճակ է այդ երկրում, այսինքն, օրինակ, օրական վարակումների որքան թիվ է գրանցվում: Սա է գլխավորը»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ եթե իսկապես հետաքրքրված ենք, որ հնարավորինս շուտ, հնարավորինս արագ բացվեն սահմանները, պետք է հետաքրքրված լինենք, որ վարակի տարածման թվերը հնարավորինս արագ իջնեն:

«Իսկ որպեսզի թվերը հնարավորինս արագ շարունակեն իջնել, անհրաժեշտ են այն միջոցառումները, որ իրականացվում են, ու անհրաժեշտ է, որ դուք ամեն անգամ չգաք ամբիոնից ասեք՝ ԱՀԿ-ն ամեն անգամ տարբեր բաներ է ասում դիմակների կրման մասին… Թե չէ՝ «կարանտին» բառը կարող ենք փոխարինել «հրաշք» բառով: Ձեր կարծիքով՝ բա՞ն է փոխվելու: Եկեք «կարանտին»-ի փոխարեն գրենք «հրաշք»»,- ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։