Կառավարությունն ընդդեմ յուրայինների. բյուջե 2018-ի մերժված առաջարկների մեծ մասը ՀՀԿ-ինն ու ՀՅԴ-ինն են

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի պետական բյուջեի նախագծի՝  խորհրդարանական հանձնաժողովներում քննարկումներից հետո  ծախսային մասն ավելացել է 15 մլրդ դրամով: Գլխավոր պատճառը փոխարժեքի փոփոխությունն է:

Կառավարման համակարգի փոփոխությամբ՝ 1.7 մլրդ դրամով ավելանում են կառավարության ծախսերը: Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է նաև պահուստային ֆոնդը, քանի որ  2018 թվականի ընթացքում իրականացվելիք մի շարք միջոցառումներ կարող են հանգեցնել չկանխատեսված ծախսերի: Պակասուրդի մեծ մասը արտաքին պարտքի օգնությամբ է լրացվում:

Ուսումնասիրել ենք պատգամավորական առաջարկների ճակատագիրը: Եվ այսպես, պատգմավորները ներկայացրել են 111 առաջարկ:

Առաջարկներն՝ ըստ խմբակցությունների

Բնականաբար, ամենաշատ առաջարկները ներկայացրել է ամենամեծ՝ 58 պատգամավոր ունեցող ՀՀԿ խմբակցությունը՝ 65 առաջարկ: Ընդ որում՝ 40 առաջարկ արել են «չխոսկան» պատգամավորները: Օրինակ՝ Արկադի Համբարձումյանը, որը խորհրդարանում իր ներկայությունը զգացնել չի տալիս, արել է 29 առաջարկ: «Ավշար» ընկերության սեփականատեր Արայիկ Գրիգորյանն արել է 7 առաջարկ: Իսկ ահա գեներալ Մանվել Գրիգորյանը՝ 2:

31 պատգամավոր ունեցող «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է 22 առաջարկ, որոնցից 17-ը՝ Միքայել Մելքումյանը:

9 պատգամավոր ունեցող «Ելք» խմբակցությունը ներկայացրել է 12 առաջարկ, որոնցից 11–ը հեղինակել է Էդմոն Մարուքյանը, 1-ը՝ Գևորգ Գորգիսյանը:

Եվս 12 առաջարկ է ներկայացրել 7 պատգամավոր ունեցող ՀՅԴ-ն, որոնցից 8-ը խմբակցության անունից է, 4-ը՝ ՙչխոսկան՚ պատգմավոր Սուրեն Մանուկյանից:

Առաջարկների ճակատագիրը

Մերժվել է 87 առաջարկ, որից 50-ը՝ ՀՀԿ-ի, 15-ը՝ «Ծառուկյան» դաշինքի, 12-ը՝ «Ելք»-ի, 10՝ ՀՅԴ-ի:

Լրիվ կամ մասնակի ընդունվել է 14 առաջարկ, որից 9-ը ՀՀԿ-ի առաջարկներն են,   5-ը՝ «Ծառուկյան» դաշինքի:

4 առաջարկ կքննարկվի 2019-21թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

4 առաջարկ ժամանակավրեպ են համարվել, հավաստիացվել է, թե դրանք արդեն  իրագործվում են, 1-ը հետո կքննարկեն: Մեկ առաջարկ էլ  չի քննարկվել:

Թե որ առաջարկներն են մերժվել և ինչու՝ դիտեք տեսանյութում:

 

Սևակ Հակոբյան