Իրարից հեռու կկանգնեք, տպավորություն կստեղծվի, որ շատ մարդ է եկել ձեր հանրահավաքին. Հրաչյա Հակոբյանը՝ ԲՀԿ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

– Պարո՛ն Հակոբյան, ՊՆ-ն օրինագիծ է ներկայացրել, ըստ որի՝ Հայաստանի ամբողջ տարածքում նախատեսվում է ստեղծել աշխարհազոր, որը ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում կմասնակցի երկրի պաշտպանությանը։ Այս առաջարկի անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված։

– Ես կարծում եմ՝ այս օրինագիծն անգամ մի փոքր ուշացած է։ Վաղուց մենք պետք է ունենայինք աշխարհազորային բանակ, և սա պայմանավորված է նրանով, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում մենք, ինչ կարգավիճակ ունենք այս պահին։ Յուրաքանչյուր պահի մենք ունենք պատերազմի սպառնալիք, և ողջունելի օրինագիծ է սա։

– Աշունը ներքաղաքական առումով խոստանում է հագեցած լինել։ ԲՀԿ ղեկավարը հայտարարեց մեծ հանրահավաք կազմակերպելու մասին և հիմա հանդիպումներ է ունենում տարածքային կառույցների հետ։ Չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ գնալու մտադրությունն իրագործելու է։

– Այս աշնանը, ինչպես նախորդ աշնանը, այո՛, կարող է լինել «թեժ»։ Խոսվում էր այն մասին, որ նախորդ աշնանը թեժ է լինելու, հետո ասում էին՝ գարնանն է թեժ լինելու։ Հետո մի թեթև ակնարկ եղավ, որ ամռանն էլ է թեժ լինելու։ Բայց մենք տեսնում ենք, որ թեժացման որևէ նախադրյալ չկա։ Մենք տեսել ենք թեժ աշուններ, գարուններ, քաղաքական, հանրահավաքային պրոցեսներ, բայց դրանց համար նախադրյալներ եղել են։ Այսօր՝ մեր իշխանության օրոք, դրանք չկան։

– Ծառուկյանը խորհրդարանում անձեռմխելիությունից զրկվեց, բայց դատարանը նրան կալանավորելու որոշում չկայացրեց։ Սա սառը ցնցո՞ւղ էր իշխանության համար, թե՞ ցանկանում էիք պարզապես քաղաքական դաշտից դուրս մղել Գագիկ Ծառուկյանին։

– Ո՛չ։ Մենք որևէ մեկին քաղաքական դաշտից դուրս մղելու խնդիր մեր առջև չենք դրել։ Սառը ցնցուղ չէր, որովհետև իրավական գործընթացներ են։

– Առաջիկայում փողոցային պայքարի իրենց մտադրության մասին հայտնել են բազմաթիվ ուժեր, ավելին՝ փողոցային պայքարը չի բացառել նաև հեղափոխության համակիր ուժերից «Սասնա Ծռեր»-ը։ Քոչարյանն է այս սցենարի մասին խոսել, Ծառուկյանի մասին արդեն խոսեցինք։ Մտավախություններ չունե՞ք այս առումով՝ հաշվի առնելով նաև երկրում սոցիալ-տնտեսական խնդիրների խորացումը՝ պայմանավորված նաև կորոնավիրուսով։

– Մեզ հանրահավաքներով հնարավոր չէ սպառնալ, վախեցնել։ Սահմանափակումները դուրս են գալիս, արտակարգ դրությունն էլ դուրս կգա։ Հիմա էլ խոսում են, որ հավաք անելու սահմանափակումը հանել եք, բայց դա անցկացնելու համար չափանիշներ եք դրել։ Ներողություն, աշխարհում համաճարակ է, այդ չափանիշներն էլ չդնե՞նք։ Իրարից հեռու կկանգնեք, տպավորություն կստեղծվի, որ շատ մարդ է եկել ձեր հանրահավաքին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան