Ինչպես են եվրոպական երկրներում սկսելու ուսումնական տարին՝ կորոնավիրուսի պայմաններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

Չնայած կորոնավիրուսի  նոր բռնկումներին՝ եվրոպական շատ երկրներում աշակերտները սեպտեմբերի 1-ին վերադառնում են դպրոց։

Միջազգային փորձագետների խորհրդով՝ շատ դպրոցներում աշակերտները կշփվեն միայն համադասարանցիների հետ։ Բացի այդ, դպրոցներում առկա կլինեն դիմակներ, ախտահանիչներ և ջերմաչափեր։

Բի-Բի-Սի-ն անդրադարձել է տարբեր երկրներում սահմանված ուսումնական ձեւաչափերին։

Այսպես, Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի 1-ից դպրոց կհաճախեն Անգլիայում և Ուելսում։ Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում դասերը սկսվել են օգոստոսին։

Կրթության դեպարտամենտի խորհրդով՝ միջնակարգ դպրոցում, այսինքն՝ սկսած 11 տարեկաններից, միջանցքներում և այլ ընդհանուր սրահներում բոլորը պետք է դիմակներ կրեն։ Իսկ դիմակ կրելու անհրաժեշտությունը պետք է որոշեն դպրոցները։

Բացառություն են այն տարածաշրջանների դպրոցները, որտեղ արգելքներ են սահմանված։

Դասերի ժամանակ դիմակը ևս անհրաժեշտ չի լինի։

Իսկ Ռուսաստանում սեպտեմբերի 1-ին աշակ՚երտները դպրոց կգնան սովորականի պես։

Սակայն շատ շրջաններում, ներառյալ Մոսկվան, ծնողների ցանկությամբ երեխաները կարող են հեռավար կրթություն ստանալ։

Ռուսական դպրոցներում ևս երեխաները հնարավորինս շատ կլինեն միևնույն դասարանում, իսկ դասարանից դասարան կանցնեն ուսուցիչները։

Բոլոր դպրոցներում անպայման կլինի բժիշկ։ Հանձնարարված է ախտահանել դասարանները, դասամիջոցները տարբեր ժամերի անցկացնել, ինպես նաև պարտադիր ջերմաչափել մուտքի մոտ։

Ուկրաինայի տարածաշրջանները, ըստ վարակվածության թվի, բաժանվում են կատեգորիաների՝ կանաչ, դեղին, նարնջագույն կամ կարմիր։ «Կարմիր գոտիներում» սեպտեմբերի 1-ից դպրոցները չեն բացվի։ Իսկ եթե ուսումնական տարվա ընթացքում տարածաշրջանը հայտնվի «կարմիր գոտում», դպրոցներում կսահմանվի երկշաբաթյա կարանտին։

Եթե աշակերտի կամ ուսուցչի մոտ կորոնավիրուս  հայտնաբերվի, ապա կարանտին կսահմանվի ամբողջ դասարանի կամ դպրոցի համար՝ կախված իրավիճակից։

Դասարանից դուրսդիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացի տարրական դասարանների աշակերտներից։ Դասերի ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ։

Էստոնիայում յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում ինչպես պայքարել համավարակի դեմ։

Կրթության և առողջապահության նախարարությունները միայն խորհուրդ են տալիս օրվա ընթացքում հնարավորինս երկար մեկ դասարանը պահել միևնույն դասասենյակում, հերթափոխեր սահմանել և այլն։

Լատվիայում ևս դպրոցները կբացվեն սեպտեմբերի 1-ից։ Իսկ համավարակի նոր բռնկման դեպքում կրթության նախարարությունն ունի 3 ծրագիր։ Այդ դեպքում առկա ուսուցումից հնարավոր է անցնել հեռավարի։

Դիմակ կրելը պարտադիր չէ։ Առաջարկվում է նաև յուրաքանչյուր դասարանի համար շաբաթական մեկ օր հեռավար դասեր անցկացնել, որպեսզի դպրոցում քիչ թվով երեխաներ լինեն։

Գերմանիայում ուսումնական տարին սկսվել է օգոստոսին։ Սակայն արդեն բազմաթիվ աշակերտներ դարձյալ մեկուսացվել են։ Կորոնավիրուսից պաշտպանվելու խորհուրդները դպրոցներին գերմանական հողերում /նահանգներում/ տարբեր են։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում՝ ինչպիսի հակահամաճարակային կանոնների հետևել։

Ֆրանսիայում քոլեջների և լիցեյների և ավագ դպրոցի բոլոր աշակերտները, ինչպես նաև ուսուցիչները պետք է դիմակ կրեն։

Բոլոր աշակերտները և ուսուցիչները պարտավոր են ձեռքերը լվանալ կամ ախտահանել օրական առնվազն տասն անգամ։ Բացի այդ, խորհուրդ է տրվում չգրկախառնվել, հանդիպելիս ձեռք չսեղմել, ինչպես նաև պահել սոցիալական հեռավորություն։

Իսպանիայում 6 տարեկանից սկսած՝ բոլոր աշակերտները պետք է դիմակ կրեն, ձեռքերը լվանան օրական առնվազն 5 անգամ և հնարավորինս պահպանեն սոցիալական հեռավորությունը։

Դպրոցների մուտքի մոտ պարտադիր կջերմաչափեն բոլորին։

Եթե Իսպանիայում աշակերտի կամ ուսուցչի մոտ կորոնավիրուսախտորոշվի, կմեկուսացվի ամբողջ դասարանը։ Հիվանդների մեծ թվի դեպքում կմեկուսացվի ամբողջ դպրոցը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 14-ին։ Դպրոցներում աշակերտները  դասերին մասնակցելու են դիմակներով։ Դիմակ չունեցող աշակերտներին և անձնակազմին մուտքի մոտ տրամադրվում է մեկանգամյա օգտագործման դիմակ։ Դպրոց մուտքի մոտ կատարվում է պարտադիր ջերմաչափում ձեռքերի ախտահանում։ Օրվա ընթացքում առնվազն 3 անգամ կատարվում է 8-10 րոպե տևողությամբ օդափոխություն։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։