Մկների մասով կդժվարանամ, բայց ձկները չեն պլստացել՝ որսորդական ցանցում են ու պատասխան կտան․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

-Պարո՛ն Աղազարյան, ձեր իշխանությանը խստորեն քննադատում են ընդդիմադիր տարատեսակ ուժեր, ո՛չ միայն ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, Վանեցյանի կուսակցությունը, ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը, որոնք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց են բարձրացրել, այլև Ազգային-ժողովրդավարական բևեռը, որի կազմում են «Սասնա ծռերը» և այլ ուժեր։ Ժիրայր Սեֆիլյանը վերջերս խորհրդաժողովում համակիրներին կոչ արեց պատրաստ լինել նաև փողոցային պայքարի։ Նրանք ձեզ քննադատում են, որ խորքային բարեփոխումներ չեք արել՝ անցումային արդարադատություն այդպես էլ տեղի չունեցավ, նոր Սահմանադրություն չի ընդունվել, և թեև Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու», բայց բոլորը հեռացան։ Իշխանությունը մտածելու բան չունի՞, որ հեղափոխության աջակից ուժն է սկսում կոշտ քննադատել։

-Մկների մասով դժվարանում եմ ասել, բայց ձկների մասով կարող եմ ասել, որ ոչ մի ձուկ չի պլստացել, չի պլստալու, բոլորը գտնվում են որսորդական ցանցի մեջ և էսա օրենսդրական բազայի ձևավորմանը զուգընթաց՝ Դատախազությունում արդեն ձևավորվում է «Ապօրինի գույքի բռնագանձման» ստորաբաժանումը, և բոլոր ձկները պատասխան կտան։ Քննադատությունները միշտ էլ պիտի լինեն, որովհետև ոչ մի քաղաքական ուժ ապահովագրված չի սխալներից։ Եվ նույնիսկ ընդդիմությունը, որ կիսում է շատ ու շատ արժեքներ, քննադատում է և շատ էական է դա։ Այստեղ հարցն ուրիշ է՝ էդ քննադատությունների մեջ ինչքա՞ն ենք մենք կարողանում պահել նորմալ էթիկան, ինչքանով ենք մենք հետևողական ասածների մեջ։ Ի՞նչ է նշանակում ոչինչ չի արվել, ոչինչ չի փոխվել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան